Քաղաքական - ՀԲԸՄ-ն կամուրջ է Հայաստանի և սփյուռքի միջև. Արմեն Սարգսյանը շրջայց է կատարել ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակում

Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը շրջայց կատարեց Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի գրասենյակում, որից հետո խորհրդակցության մասնակցեց գրասենյակի ղեկավարության հետ:

 

Շրջայցից հետո լրագրողների հետ զրույցում Արմեն Սարգսյանն ընդգծեց, որ Հայաստանում բարեգործական կառույցների և ծրագրերի առումով շատ անելիքներ կան: Նա նշեց, որ նախորդ տարիների համեմատ Հայաստանում բարեգործական ծրագրերն ավելի գործնական են և արդյունավետ: «Բայց մենք քիչ առաջ գործընկերների հետ քննարկում էինք, որ անգամ այս կառույցը բարելավման կարիք ունի, կարիք ունի նորովի նայելու բարեգործությանը, կարիք ունի պետության և հասարակության աջակցության: Այսօրվա իմ հանդիպման նպատակն է բարեգործությունը` որպես ազգային և պետական ինստիտուտ, թե ինչպես պետք է մենք վերաբերվենք բարեգործությանը, ինչպես պետք է պետությունն աջակցի բարեգործությանը և ինչպես կոորդինացնել, որպեսզի բարեգործական ծրագրերը միմյանց չկրկնեն»,- նշեց Արմեն Սարգսյանը:

 

Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի գրասենյակի ղեկավար Վազգեն Յակուբյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ Արմեն Սարգսյանի հետ ունեցել են առողջ քննարկումներ այն մասին, թե ինչպես բարեգործական կազմակերպությունները կարող են մեծ դեր ունենալ սփյուռքի կարողությունները Հայաստանի հետ կապելու հարցում: «Մենք հայտնեցինք մեր գաղափարը, որ ցանկանում ենք մեր կազմակերպությունը կամրջել Հայաստանի և սփյուռքի միջև, և այդ կամուրջը պետք է աշխատի երկկողմանի: Այն գաղափարը, որ միշտ սփյուռքը պետք է օգնի Հայաստանին, հարկավոր է մոռանալ, որովհետև Հայաստանը հաջողված ծրագրեր ունի, որոնց միջոցով ինքն էլ կարող է սփյուռքին օգնել, որպեսզի սփյուռքում հայկական ոգին ավելի բարձր պահվի»,- նշեց Յակուբյանը:

 

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ