Քաղաքական - Ադրբեջանում բողոքում են «Ղարաբաղ»-ից՝ նշելով, որ Ռուսաստանում շուտով կբարձրացվի նաև Ղարաբաղի դրոշը

«Մենք Ռուսաստանում դեսպանություն, սփյուռք, կամ այդպիսի բաներ ունե՞նք»: Այսպիսի վերնագրի ներքո Vesti.az ադրբեջանական պորտալը հոդված է հրապարակել, որտեղ նշվում է, թե ինչպես են «Դոմոդեդովո» օդանավակայանի «Duty Free»-ում  ադրբեջանցի քաղաքացուն «Ղարաբաղ» անվանումը կրող ոգելից խմիչք առաջարկել։

 

Նյութի հեղինակի խոսքով՝ «Մոսկվայի իշխանությունները հատուկ վերաբերմունք են ցուցաբերում «հայաստանյան անջատողականների» նկատմամբ», քանի որ

1. Մոսկվայում կա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչություն,

2. ռուսական մեծածախ առևտրի կետերում, ռուսական խանութներում ոչ միայն «Արցախ» և «Ղարաբաղ» անունով ապրանքներն են ներկայացված, այլ նաև «Ղարաբաղի անջատողականների մասնակցությամբ» միջոցառումներ են պարբերաբար անցկացվում Մոսկվայում և Ռուսաստանի խոշոր քաղաքներում:

3 . նյութի հեղինակը համացանցում չի գտնում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի կամ Ռուսաստանի նախագահի շուրթերից մեկ տող կամ մի արտահայտություն Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին:

 

«Մենք Ռուսաստանում դեսպանություն, սփյուռք, կամ այդպիսի բաներ ունե՞նք», - հարց է ուղղում նյութի հեղինակը և նշում, որ հեռու չէ այն օրը, երբ Ռուսաստանի Դաշնությունում կբարձրացնեն Ղարաբաղի Հանրապետության դրոշը ...

 

Armedia.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ