Մամուլ - «Ժողովուրդ». Ապրիլյան պատերազմից հետո ՊՆ-ից հեռացված ԳՇ ԶՈՒ հետախուզության վարչության նախկին պետին լուրջ պաշտոնի են նշանակել

««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմից հետո իրեն վերապահված ոլորտում բացահայտված խայտառակ ձախողումների համար պաշտոնանկ արված զինվորականներից ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը կրկին վերադարձել է զինված ուժեր:

 

Ընդ որում, այս անգամ Կարապետյանին վստահել են բավական լուրջ պաշտոն, բայց ոչ թե ՀՀ-ում, այլ ՌԴ-ում: ՊՆ-ից «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան` տեղեկացրել են, որ Կարապետյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությանը կից ռազմական կցորդ»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ