Մամուլ - «Հրապարակ». Որտե՞ղ է ընտրություններից հետո «ռադարներից» անհետացած Խաչիկ Մանուկյանը

«Ես ոչ մի տեղ չեմ արտագաղթել, Հայաստանում եմ իմ բիզնեսներով»,- երեկ մեր լրագրողին ասել է նախկին ՀՀԿ-ական, հետագայում ԲՀԿ-ական Խաչիկ Մանուկյանը, որը խորհրդարանական ընտրություններում անհաջողության մատնվելուց հետո տևական ժամանակ անհետացել էր «ռադարներից»՝ կապի դուրս չէր գալիս որևէ մեկի հետ։ Ավելին՝ տեղեկություններ կային, որ նա Գագիկ Ծառուկյանի ահից արտագաղթել է Հայաստանից։ Արագածոտնի մարզում, հիշեցնենք, նա Ծառուկյանի թիմից ամենաշատ ձայն հավաքած թեկնածուն էր, սակայն ԿԸՀ ներկայացված ինքնաբացարկի դիմումների թվում նաև Խաչիկ Մանուկյանինն էր, ով փորձեց հրաժարվել դիմումից, բայց չհաջողվեց։ Նրա փոխարեն խորհրդարան գնաց Ծառուկյանի ընկերոջ դուստը՝ Նորա Առուստամյանը։ «Ինչո՞ւ չպայքարեցիք» հարցին երեկ Մանուկյանը չպատասխանեց՝ ասելով, որ ամեն ինչ նորմալ է, հիմա ինքն ընդմիջման է, չի կարող խոսել, և նորից վստահեցրեց, որ չի արտագաղթելու»,-գրում է թերթը:

 
 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ