Քաղաքական - «Ժողովուրդ». Ասֆալ­տապատման ծրագրերից «ատկատի» միջոցով միլիոններ են հոսում քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաների գրպաննե­րը

«Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով ուշադրությունից դուրս մնացին կարևոր հարցեր: Մասնավորապես, պարզվում է՝ քաղաքապետարանն ավագանու նիս­տին ներկայացրել է Մոսկովյան փողոցը 222 մլն դրամով հիմնանորոգելու առա­ջարկ: Ըստ փաստաթղթերի՝ մոտ կես միլիոն դոլար արժողությամբ այդ ծրագրով նշված փողոցի 800 մետրա­նոց մի հատված նախ 5 սմ խորությամբ կտաշվի, ապա նոր ասֆալտբետոնե ծածկ կտեղադրվի, 28 դիտահոր կուղղ­վի, կվերակառուցվեն թեքահարթակները, մայթերին բազալտե նոր եզրաքա­րեր կտեղադրվեն:

 

Ծրագիրն իրակա­նացվելու է կառավարության հետ հա­մաձայնեցնելուց հետո: Սակայն էական թերություններ այդ փողոցում թերևս չկան, և անհասկանալի է՝ ինչո՞ւ է քա­ղաքապետարանը որոշել այն հիմնանորոգել: Չնայած իրականում պարզ է քաղաքապետարանի նախաձեռնու­թյան իրական շարժառիթը, ասֆալ­տապատման ծրագրերից «ատկատի» ճանապարհով միլիոնավոր դրամներ են հոսում քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաների գրպաննե­րը:

 
Այնպես որ, պարոն Տարոն Մարգարյանը որոշել է իրեն չզրկել այդ հա­ճույքից»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ