Մամուլ - «168 ժամ». ԱՄՆ-ի ծրագիրը հաջողության դեպքում կիջեցնի տարածաշրջանում ռազմականացման մակարդակը. Պավել Ֆելգենգաուեր

«Եթե նման պատժամիջոցների հնարավորության մասին հայկական կողմին տեղեկացրել են Նահանգներից, նշանակում է, որ Ադրբեջանին ևս տեղեկացրել են և այս երկրների դեմ ԱՄՆ-ն պատժամիջոցների այլ փաթեթ է նախատեսել, քանի որ արգելել զենք գնել հնարավոր չէ, բայց ԱՄՆ-ն իր հարուստ լծակներով կարող է այս երկրների համար թեթև պատժամիջոցների փաթեթներ սահմանել` սահմանափակելով ռուսական զենքի մուտքը տարածաշրջան, ըստ էության, ժամանակի ընթացքում կողմերն իրենք կխուսափեն սպառազինություն ձեռք բերել Ռուսաստանից, քանի որ Միացյալ Նահանգները կարող է լուրջ ֆինանսական դժվարություններ ստեղծել այս երկրներում «մատի թեթև շարժումով»,- «168 ժամ»-ի հետ զրույցում ասել է ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը՝ անդրադառնալով տեղեկատվությանը, որ ԱՄՆ-ն ծանուցել է ՀՀ կառավարությանը ՌԴ ռազմաարդյունաբերական համալիրի ընկերությունների հետ «էական գործարքների» կնքման պարագայում հնարավոր պատժամիջոցների թիրախում հայտնվելու վտանգի մասին:

 
Նրա գնահատմամբ, սա շատ ավելի համակարգային քաղաքականություն է, քան թվում է, որովհետև ԱՄՆ-ի ծրագիրը հաջողության դեպքում կիջեցնի տարածաշրջանում ռազմականացման մակարդակը, քանի որ ներկայումս այն շատ բարձր է, բայց դա ամենևին չի նշանակում, որ կողմերը կմոտենան կարգավորմանը, այստեղ բաց կառաջանա և՛ ռազմական, և՛ դիվանագիտական, և՛ քաղաքական:

 

«Փաստորեն Նահանգները նպատակ ունի այդ բացը լցնել ոչ թե սպառազինության վաճառքով, այլ դիվանագիտական ակտիվությամբ կամ կարգավորման նոր ծրագրերով, այս տարածաշրջանում իր ներկայության ընդլայնմամբ: Այսինքն` այս հակառուսական պատժամիջոցների օգնությամբ Նահանգները ոչ միայն Ռուսաստանին զսպում է մի շարք ուղղություններով, որոնք են Սիրիան, Ուկրաինան, այլև ԼՂ հակամարտությունը և այն կետերը, որոնցում Ռուսաստանը ակտիվ և հաջողակ խաղացող է»,- ասել է Ֆելգենգաուերը»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ