Քաղաքական - «Ժողովուրդ». Երևանի ավագանու նիստի միջադեպի միակ պատասխանատուն Տարոն Մարգարյանն է

«Սերժ Սարգսյանը չի շտապում տեսակետ հայտնել նախօրեին Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: «Հասարակական-քաղաքական հնչեղություն ստացած ցանկացած իրադարձություն քննարկվում է նաև կուսակցության ներսում: Ձեր մատնանշած միջադեպի վերաբերյալ կողմերը դիմել են իրավապահ մարմիններին, այդ իսկ պատճառով մինչև քննության ավարտը հարկ ենք համարում զերծ մնալ որևէ մեկնաբանությունից»,- «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան` ասել է Ս. Սարգսյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը:

 

Մինչդեռ, նկատենք, որ Ս. Սարգսյանի արձագանքը տվյալ դեպքում շատ կարևոր է: Սա մեկ պարզ պատճառով. ավագանու նիստում տեղի ունեցածի մեղավորն անձամբ ՀՀԿ-ական քաղաքապետ Տարոն Մարգարյանն է: Ի վերջո, «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներն ընդամենը բարձրացրել էին Նուբարաշեն համայնքի խնդիրները և որպես ասվածի ապացույց` ցանկանում էին կոյուղաջրով լցված տարաները դնել քաղաքապետի սեղանին:

 
Բայց Տարոն Մարգարյանը «Դեմներն առե՛ք, դեմներն առե՛ք, շուտ, շուտ» կարգադրությամբ լարեց իրավիճակը` սադրելով ողջ ծեծկռտուքը: Իսկ եթե քաղաքապետը կարողանար հաղթահարել բնազդային վախն ու տիրապետել իրեն, եթե չկարգադրեր կողմնակիցներին ԵԾ ներկայացուցիչների «դեմն առնել», նրանք տարաները կթողնեին քաղաքապետի սեղանին ու կհեռանային: Իսկ եթե անկանխատեսելի ինչ-որ բան տեղի ունենար, Տարոն Մարգարյանը պարտավոր էր «դեմն առնելու» համար դահլիճ հրավիրել քաղաքապետի կամ քաղաքապետարանի անվտանգության աշխատակիցներին»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ