Քաղաքական - «Հրապարակ». Վարչապետի հորդո­րով Վահան Հարությունյանը Վանաձորում կկառուցի ճոպանուղի. փողոցներից մեկում էլ կկառուցվի «օլդ սթրիթ»

«Լոռու «նայողները»՝ Կարա­պետյանները և նրանց հա­րող ուժերը, ձեռնամուխ են եղել Վանաձոր քաղաքի լուրջ ռեաբի­լիտացիային. վարչապետի հորդո­րով ԱԺ պատգամավոր Վահան Հարությունյանը կառուցելու է քաղաքի ճոպանուղին: Քաղաքի գլխավոր փողոցներից մեկում կառուցվելու է «օլդ սթրիթ»՝ թիֆլիսյան «հին քաղաքի» հանգույն:

 

Հի­շեցնենք, որ նման մի քաղաք կկառուցվի նաև Երևանում՝ «Դալմա մոլի» հարևանությամբ՝ կրկին Կարապետյանների «քավորությամբ»: Վանաձորյան հին քաղաքի ֆինանսավորման մի մասը կիրականացնի Սամվել Կարապետյանը: Այժմվանից բանակցություններ են ընթանում, որպեսզի այդ փողոցում տեղ «գտնեն» նաև լուրջ համաշխարհային բրենդների հյուրանոցներ՝ «Մարիոթ», «Հայաթ»: Վանաձորում Կարապետյանները կկառուցեն դեսնեյլենդ»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ