Քաղաքական - «168 ժամ». Իրանը Հայաստանից ակնկալում է երկկողմ հարաբերությունների խորացում մի քանի թիրախային ուղղություններով. Կայհան Բարզեգար

«Բնականաբար, սրանք հստակ ուղերձներ էին հայկական կող­մին, ավելի հստակ չէր կարող լինել: Գլխավոր ուղերձն այն է, որ Իրանը Հայաստանից ակնկալում է երկկողմ հարաբերությունների խորացում մի քանի թիրախային ուղղություններով, որոնցից գլխա­վորն էներգետիկ ոլորտն է, այստեղ մեծ ներուժ կա, թե ինչով են զբաղված կողմերը, ինչու են ծրագրերը կանգնել որևէ մեկը չգիտի հստակ: Անկախ բոլոր գործոններից, սա երկու կողմից կախված հարց է: Եթե իրանցի դեսպանը հայկական կողմին ակտիվանալու կոչեր է անում, նշանակում է, որ իրանական կողմն իր անելիքն արել է, համապատասխան առաջարկներով դիմել է, սակայն պատասխանները հայկական կողմից ուշանում են կամ ընդհանրապես չեն լինում: Դեսպանի կարևոր միտքը վերաբերում էր Իրան-ԵՏՄ համա­գործակցությանը:

 

Հայաստանը տարիներ առաջ բարձրացրեց Իրան-ԵՏՄ համագործակցության և այս երկու կողմերի միջև կա­մուրջ դառնալու հարցը, և դա եղավ պատժամիջոցների չեղարկման փուլին զուգահեռ:

 
Իրանի դեսպանը ցույց է տալիս, որ հայ-իրանական հարաբերությունների եվրասիական բովանդակությունն Իրանին հետաքրքիր չէ, հետաքրքիր այլ ոլորտներ կան՝ գազի ար­տահանում, տարանցում, «Հյուսիս-Հարավ» մայրուղի, անվտան­գության ոլորտում համագործակցություն և հարաբերությունների խորացում»,-մեր թղթակցի հետ զրույցում ասել է իրանցի քաղա­քագետ Կայհան Բարզեգարը՝ անդրադառնալով փետրվարի 12-ին ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիա­զոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի արած ուշագրավ դիտարկումներին:

 

Նա նշել է, որ Հայաստանը Իրանի հետ հարաբերություն­ները մեծապես կապում է Եվրասիական տնտեսական միության հետ, որը, դեսպանի խոսքերից պարզ է դառնում, որ անհետաքրքիր օրակարգ է իրանական կողմի համար»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ