Քաղաքական - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների թիվը առնվազն պետք է լինի 600, որպեսզի իսկական պատկերը ոչ միայն պարզ լինի, այլև տեղ հասնի միջազգային հանրությանը. Իսկանդարյան

Այսօր «Տեսակետ» լրատվական ակումբում քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, խոսելով այն լուրերի շուրջ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի դիտորդների թիվը պետք է 7-ով ավելացվի, և այն մասին, թե ինչ կտա դա արդյոք հարցի լուծման գործընթացում, ասաց, որ նախ բոլորին է հասկանալի, որ Ադրբեջանը ինչքան հնարավոր է, կհետաձգի իր՝ դիտորդական առաքելության անդամների թիվը 7-ով ավելացնելու գործընթացին համաձայնությունը տալու խոստումները կատարելը:

 

Բացի այդ, ըստ բանախոսի, 7-ի փոխարեն սկզբում խոսվում էր այդ թիվը սկզբնապես 60 հոգով ավելացնելու մասին, ինքը բանախոսը կարծում է, որ գուցե պետք է և 600 հոգի, որպեսզի ինչ-որ չափով իրական սխեմա լինի երևույթների հետազոտման, հետաքննության գործընթացում, բայց դժվար է պատկերացնել, որ բոլորը նստած անգամ չեն էլ կասկածում կամ չգիտեն, թե որտեղից է կրակը բացվում, ուստի պետք է այդ դիտորդներին տեղադրել սահմանին, որպեսզի պարզ լինի՝ ադրբեջանցինե՞րն են հրահրում իրավիճակը և ուզում հարձակվել Ղարաբաղի վրա, թե՝ հայերն են ուզում հարձակվել Ադրբեջանի վրա, պարզ է, որ բոլորը ամեն ինչ վաղուց գիտեն: Ավելին՝ բոլորին պարզ է նաև, որ եթե ադրբեջանական կողմից չլինի կրակ, ապա հայկականից էլ չի լինի, ու ոչ թե այն պատճառով, որ հայերը այդքան լավն են, կամ խաղաղասեր են, կամ փափուկ-բարի են, Աստծո գառ են, ոչ, այլ այն պատճառով, որ հայկական կողմը չունի դրա կարիքը: Իսկ ադրբեջանական կողմը ունի կարիք էսկալացիա հրահրելլու, քանի որ պարտված կողմն է: Եվ քանի որ Ադրբեջանում էլ դա շատ պարզ գիտակցում են, ուստի թույլ չեն տա դիտորդական առաքելության հավուր պատշաճի անցկացում:

 

Քաղաքագետի խոսքով՝ այսօր համապատասխան գործիքներ չկան, որպեսզի միջազգային քաղաքական հանրությունը ճնշում կարողանա գործադրել Ադրբեջանի վրա, քաղաքական գործիքները քիչ են, ռազմական կամ տնտեսական գործիքներ չեն կիրառվի, ուստի եթե անգամ մի քանի հոգով ավելացվի դիտորդների թիվը, իրավիճակը դրանից գրեթե չի փոխվելու:

 

Լրագրողների հարցին, ճի՞շտ կարելի է հասկանալ, որ դուք Ղարաբաղյան հարցի հետ Ադրբեջանում ընտրությունների տեղափոխումը բնավ չեք կապում, ինչպես այլ փորձագետներ, բանախոսն ասաց, որ ինքը մյուս 3 մլն քաղաքագետների տեղը պատասխան չի կարող տալ, սակայն ինքը ոչ անցյալ տարի, ոչ էլ այս տարի չի տեսնում ոչ մի քայլ առաջխաղացման Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Նաև տեսնում է, որ այդ ուղղությամբ ոչ ոք չի աշխատում: Ըստ բանախոսի՝ նույնիսկ բանակցությունների դաշտ չկա: «Ի՞նչ է ասում ադրբեջանական կողմը՝ «Մենք պատրաստ ենք կոմպրոմիսի գնալ, տոլերանտ ենք, և կոմպրոմիս ենք համարում վերադարձը իրավիճակին մինչ 1988թվականը, այսինքն՝ ինքնավարության Ադրբեջանի կազմում»: Սա ամենևին ընդունելի չէ ու չի կարող լինել հայկական երկու կողմերի համար: Ի՞նչ է ասում հայկական կողմը՝ «Մենք պատրաստ ենք կոմպրոմիսի՝ ամեն բան մնում է՝ ինչպես կա տարբերակով և գումարած դրան Ղարաբաղի Հանրապետության անկախության ընդունմանը»: Սա էլ չի ընդունի երբեք Ադրբեջանը: Ուստի այս դաշտում փոփոխություններ լինել չեն կարող»,- եզրափակեց Ալեքսանդր Իսկանդարյանը:

 

 

Կրկյաշարյան Անուշ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների թիվը առնվազն պետք է  լինի 600, որպեսզի իսկական պատկերը ոչ միայն պարզ լինի, այլև տեղ հասնի միջազգային հանրությանը. Իսկանդարյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ