Քաղաքական - Վրաստանը Սաակաշվիլիի արտահանձնման վերաբերյալ հայց կուղարկի Լեհաստան

Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունում կարծում են, որ եթե Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաաշվիլին որոշի տևական ժամանակ մնալ Լեհաստանի տարածքում, որտեղ նրան արտաքսել էին երկուշաբթի Ուկրաինայից, վրացական կողմը Վարշավային կուղղի նրա արտահանձնման վերաբերյալ հայց։

 

«Եթե Սաակաշվիլին հիմնավորվի Լեհաստանում, ապա հայց կուղարկվի նաև այնտեղ»,- վրացական «Պալիտրանյուզ» հեռուստաալիքի եթերում ասել է խորհրդարանական մեծամասնության անդամ Ալեքսանդր Կանտարիան։

 

Նա հիշեցրել է, որ Վրաստանի դատարանը Սաակաշվիլիի դեմ վճիռ է ներկայացրել։ «Նա կասկածյալ չէ, դատը կայացել է, վճիռն արդեն կայացված է, և բնականաբար, նրան այստեղ սպասում են»,-ասել է պատգամավորը։

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ