Քաղաքական - Ալիևի զառանցանքը՝ Երևանի վրա հարձակվելու, կանխատեսելի էր՝ Ադրբեջանում ընտրությունների նախաշեմին «աչոկներ» հավաքելու համար

Այսօր՝ փետրվարի 13-ին, «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն էր քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցի մասին Ղարաբաղյան հակամարտության գոտի, բանախոսն ասաց, որ այսօր, այդ այցի ավարտից հետո պարզ կարելի է ասել, և հատկապես 2016 թվականի ապրիլյան դեպքերն էլ դա ապացուցեցին, որ Ղարաբաղյան հակամարտության լուծման ուղիներով ոչ ոք կոնկրետ չի զբաղվում, այլ համանախագահները փորձում են և նպատակ ունեն հնարավորինս մեղմացնել էսկալացիոն իրավիճակը սահմանին՝ թույլ չտալով նոր ռազմական գործողությունների բռնկումներ: Բանախոսի խոսքով այդ բոլոր քայլերն ուղղված են բռնության ցուցանիշի նվազեցմանը, օրինակ անցյալ տարի՝ 2017 թվականին, այդ ցուցանիշը հավասար է եղել 2013 թվականի տվյալներին:

 

Խոսելով Ալիևի հայտարարության մասին, ըստ բանախոսի, նրա «Երևանի վրա գալը» նույնպես կանխատեսելի զառանցանք էր, ընտրություններ են առջևում, պետք էր զինվել ժողովրդի աջակցությամբ, բանախոսի խոսքով նման անհեթեթ բարբաջանքներ կլսենք ընդհուպ մինչև Ադրբեջանում նշանակված ընտրությունների օրը: Ըստ բանախոսի՝ Ղարաբաղյան հակամարտության տարրը վաղուց է օգտագործվում Ադրբեջանի ներքին կոնֆլիկտների հարթեցման, ժողովրդի կոնսոլիդացման համար:

 

Ինչ վերաբերում է ընտրությունների արտահերթ նշանակմանը, բանախոսը դա ևս սպասելի համարեց այսպես կոչված ոչ հիբրիդային ավտոկրատ երևույթի, նույնիսկ ոչ հանրապետության համար, ինչպիսին է Ադրբեջանը՝ ոչ հիբրիդային, էլեկտրոնային ավտոկրատիա, ուրիշ ոչինչ,  նման տեղափոխության պատճառներն էլ մի քանիսն են, առաջինը՝ տնտեսական իրավիճակը, օրինակ նավթի գների դինամիկան, սկզբում գնի անկում, պաշարների նվազում, նոր զենք-զինամթերքի ներկրում չկա, դա հին պայմանագրերի հիման վրա ձեռք բերված զենքն է գալիս երկիր, գուցե ամռանը մոտ սպասում են տնտեսական խնդիրների, և այդպես կոծկում են այդ ամենը, երկրորդ պատճառը՝ որ նման երկարատև ղեկավարումից գուցե հոգնել է հասարակությունը, իսկ հայր և որդի Ալիևները մոտ կես դար իշխանության գլխին են, և իրենք էլ հասկանում են, որ ընդունվող որոշումների որակը ընկել է, ուստի դա ևս պետք է կոծկել, իսկ երրորդ պատճառը՝ ներքին հակասություններն են, կլանների հակամարտություն, ընտանիքների, տարբեր լոբբինգների մենամարտ, որը գուցե դրսից չի երևում, բայց Ալիևյան էլիտան կամաց-կամաց հեռացվում է իշխանությունից, և հանձնում այն Պաշաևների կլանին, իսկ այդ կլանը ի գլուխ Առաջին տիկին Պաշաևայի միշտ եղել է էլիտայում, սակայն նախ տնտեսական էլիտայում, հիմա ցանկություն կա գալ նաև իշխանության գլուխ: Եվ սա վերջին հնարավորթւունն է Ալիևի՝ պահել իր դիրքերը:

 

Կրկյաշարյան Անուշ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ