Մամուլ - «Հրապարակ». Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ավագա­նին կառավարության դեմ դատական հայց է ներկայացրել

«Իջևանի տարածաշրջանի սահմանա­մերձ Ազատամուտ համայնքի ավագա­նու 5 անդամ ՀՀ վարչական դատարան հայցադիմում է ներկայացրել՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ կառավարու­թյան 2017թ. նոյեմբերի 16-ի որոշումը, որով դադարեցվել են համայնքի ավա­գանու 5 անդամի լիազորությունները, և 2018թ. մարտի 11-ին Ազատամուտի ավագանու արտահերթ ընտրություններ են նշանակվել: Կառավարությունն այդ որոշումը կայացրել է այն հիմնավորմամբ, որ Ազատամուտի ավագանու 9 անդամներից 5-ը մեկ տարվա ընթացք­ում անհարգելի բացակայել է ավագանու նիստերի ավելի քան կեսից:

 

Բանն այն է, որ այդ 5 անձն անցած տարի համայնքի ղեկավարի ընտրություններում առա­ջադրված ՀՀԿ-ական թեկնածու Արտեմ Սարիբեկյանի կողմնակիցներն են, որը 15 ձայնով պարտվել է մարզպետի հովանավորյալ ՀՀԿ-ական Ժորա Մարտիրոսյանին: Մենք ավելի վաղ գրել էինք, որ մեծամասնություն ունեցող ավագանու անդամները դեմարշ էին արել գործող գյուղապետին, փորձել կաթվածահար անել նրա աշխատանքը, չէին հաստա­տել բյուջեն և այլ փաստաթղթեր, ինչին ի պատասխան՝ գյուղապետն էլ նրանց վստահություն է հայտնել»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ