Մամուլ - «Ժողովուրդ». Պետական միջոցներով իրականացվող շինարարության ծավալները 2.2 տոկոսով նվազել են

Հայաստանի տնտեսության համար կարևորագույն ճյուղերից մեկի՝ շինարարության ոլորտում, կարծես թե, դրական տեղաշարժ կա: Համենայն դեպս, այս մասին են վկայում պաշտոնական վիճակագրության տվյալները:

 

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկացավ,  որ անցած տարում շինարարության ծավալները, 2016 թվականի համեմատ, 2.2 տոկոսով են աճել: Ասել է, թե անցած տարում իրականացվել է 415 մլրդ 873 մլն դրամի շինարարություն, ինչը հիմնականում պայմանավորված է միջազգային վարկերի միջոցներով իրականացված շինարարության ծավալների՝ 20.5 տոկոս աճով:

 

Բայց, մյուս կողմից, 2.2 տոկոսով նվազել են պետական միջոցներով իրականացվող շինարարության ծավալները: Այսինքն՝ անցած տարում պետական բյուջեի միջոցներով իրականացվել է 38 մլրդ 585 մլն դրամի շինարարություն: Համայնքների միջոցներով իրականացվող շինարարու­թյան ծավալները ևս նվազել են՝ 26.1 տոկոսով՝ կազմելով 6 մլրդ 463 մլն դրամ:

 
Մի­այն Համաշխարհային բանկի միջոցներով անցած տարում կատարվել է 15 մլրդ 667 մլն դրամի շինարարություն, Վերակա­ռուցման և զարգացման Եվրոպական բանկի միջոցներով իրականացվել է 1 մլրդ 801 մլն դրամի շինարարություն, իսկ Ասիական զարգացման բանկի միջոցներով՝ 17 մլրդ 362 մլն դրամի: Ի դեպ, տեղե­կացնենք, որ Ռուսաստանի Դաշնության միջոցներով իրականացվել է 9 մլրդ 707 մլն դրամի շինարարություն:

 

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ նաև, որ «Հայաստան» համահայկական հիմնադ­րամի միջոցներով իրականցվող շինարա­րության ծավալներն են զգալի նվազել՝ 43.5 տոկոսով: Այսինքն՝ նշված հիմնադրամի միջոցներով իրականացվել է 575 մլն 700 հազար դրամի շինարարություն»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ