Քաղաքական - «Առավոտ». Մարդիկ ոչ թե դուրս են գալիս փողոց, այլ արտագաղթում են. Լենա Նազարյան

« «Առավոտը» «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանին հարցրեց՝ ի՞նչ ցույց տվեցին «Ելք»-ի նախաձեռնած՝ թանկացումների դեմ հավաքները: Պատգամավորը պատասխանեց՝ իրեն թվում էր՝ թանկա­ցումները, որոնք անմիջապես մարդկանց կյանքի որակի վրա են ազդում, դուրս կբերեն նրանց փողոց, բայց այլ իրավիճակ բացահայտվեց:

 

Այս առիթով Լենա Նազարյանը նշեց. «Ազատությունների սահմանափակում­ները, որ տեղի են ունենում, «Ներման մասին» օրենքում փոփոխությունները, որ դատապարտյալներին ներում է շնորհելու վարչապետը, և հրամանագիրը չի հրապարակայնացվելու, որ կառավարության նիստերը փակ են լինելու, արձանագրությունները վարչապետի թույլտվությամբ են հրապարակվելու, դեռ մի կողմ, բայց մենք կարծում էինք, որ թանկացումների խնդիրը, որն անմիջապես կյանքի որակին է առնչվում, մարդկանց դուրս կբերի փողոց:

 
 

Բայց մարդիկ դժգոհությունն արտահայտում են արտագաղթով: Այն դարձել է ազգային բողո­քի ձև. ոչ թե դուրս են գալիս փողոց, այլ արտագաղթում են» »,-գրում է թերթը:

 

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ