Քաղաքական - Էրդողանի ուղեղը պետական գործչի ուղեղ չէ. Փերինչեք

Թուրք ազգայնական գործիչ Դողու Փերինչեքը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լուրջ սխալներ է թույլ տալիս երկրի կառավարման մեջ և որ, առհասարակ, «նրա ուղեղը պետական գործչի ուղեղ չէ»: Այս մասին գրում է demokrathaber.org կայքը:

 

Փերինչեքը նաև պնդել է, որ Թուրքիան պետք է անպայման համագործակցի Սիրիայի իշխանությունների հետ:

 

«Դա մեզ համար անհրաժեշտ է, Սիրիան էլ դրան պատրաստ է», - ասել է նա՝ պնդելով, որ հակառակ դեպքում նրա վարած քաղաքականությունն անկայության պատճառ կդառնա տարածաշրջանում:

 

«Նրա արածը չի կարող բացատրվել ո՛չ հայրենասիրությամբ, ո՛չ էլ մեկ այլ բանով. զինվորի արյան հաշվին քաղաքականությամբ չեն զբաղվում», - ասել է Փերինչեքը:

 

Հիշեցնենք, որ Փերինչեքը նաև դեմ էր դուրս եկել Թուրքիայում նախագահական համակարգի հաստատմանը և կոչ արել ազգայնականներին դեմ քվեարկել Էրդողանի կուսակցության առաջադրած նախագծին:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ