Մամուլ - «Հրապարակ». Սփյուռքահայը 2011-ից պայքարում է իր նախկին գործընկերներին տված 860 հազար դոլարը վերադարձնելու համար

«Հերթական սկանդալն է հասունանում՝ սփյուռքահայ գործարարին «քցելու» թեմայով: ՍԴՀԿ վարչության անդամ, ՀՀ և Մեծ Բրիտանիայի քաղաքացի Մանուկ Շխրտմյանը 2011-ից պայքարում է իր նախկին գործընկերներին տված 860 հազար դոլարը վերադարձնելու համար:

 

Գումարի մի մասը գոյացել է Քոչարի փողոցում գտնվող ներկերի խանութի վաճառքից, որի կեսը չի ստացել, մյուս մասը համատեղ հյուրանոցի վերանորոգման համար է ծախսել և կրկին հետ չի ստացել:

 

Խնդիրը վերջերս հասել է դատախազություն: Շխրտմյանը մեզ ասաց, որ իր նախկին գործընկերների թիկունքին բարձրաստիճան պաշտոնյաներ են, և խոստացավ առաջիկայում անուններ տալ»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ