Քաղաքական - «Իրատես». Վիգեն Սարգսյանը կշարունակի պաշտոնավարել նաև ապրիլից հետո. նրա պաշտոնանկության հարցը փակված է

«Տևական ժամանակ շրջանառվում էր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հրաժարականի մասին լուրը, անգամ հավանական թեկնածուների անուններ էին նշվում: Մամուլը գրեց նաև, թե գեներալների ու որոշ պաշտոնյաների հավաք է եղել, որոնք դժգոհել են Վիգեն Սարգսյանից ու որոշել նրան այլ անձով փոխարինել: Սակայն, պարզվում է, գեներալների դժգոհությունը իշխանության վերնախավը չի կիսում:

 

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Բաղրամյան 26-ում բավական գոհ են պաշտպանության նախարարի գործունեությունից, և նրա պաշտոնանկության հարցը փակված է: Վիգեն Սարգսյանը կշարունակի պաշտոնավարել նաև ապրիլից հետո, նախագահը մտադիր չէ առայժմ Վիգեն Սարգսյանին այլ նախարարություն տեղափոխելու, քանի որ պաշտպանության նախարարությունում իրականացվող բարեփոխումները Սերժ Սարգսյանի սրտով են»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ