Մամուլ - «Հրապարակ». 2017 թվականին նորածին աղջիկներին ամենից հաճախ կոչել են Նարե, տղաներին՝ Դավիթ անուններով

«ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2017 թվականին նորածին աղջիկներին և տղաներին ավելի հաճախ տրվող անունները: Աղջիկ երեխաների շրջանում ամենատարածված անունը Նարեն է՝ 712 երեխա: Դրան հաջորդում են Մարիան՝ 677 աղջիկ ստացել է այս անունը, Մարին՝ 586, Մանեն՝ 541, և Անին՝ 456: Տղա երեխաներին տրվող անունների ցանկում անվիճելի առաջատարն է Դավիթ անունը՝ 1448 երեխա անցած տարի ստացել է այս անունը: Հաջորդ ամենատարածված անունը Նարեկն է՝ 1057, որին հաջորդում են Տիգրանը՝ 617, Հայկը՝ 570, և Ալեքսը՝ 517: Վիճակագրական տվյալներից պարզ է դառնում, որ հայերը նախընտրում են իրենց երեխաներին հայկական անուններով կոչել: Նշենք, որ 2017 թվականի հունվար-դեկտեմբերին հանրապե­տությունում ծնվածների թիվը 37 հազար 699 է»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Առաջին անգամ առանց Արցախի. Ինչո՞ւ երեկ ոչ մի պաշտոնյա ներկա չէր

Հայտնի է, թե ինչից հետո Արամ Սիմոնյանի դիմադրությունը կոտրվեց

Գործադիրում սպասվում են նոր հրաժարականներ

Փաշինյանն ի վերջո մանդատազրկելու է Ծառուկյանին. ինչ է քննարկվել «Իմ քայլում»

Նարինե Թուխիկյանը՝ մշակույթի փոխնախարար

«Հազար ասինք` ԲԴԽ-ն ու ՍԴ-ն ցրեք, ինչի՞ չցրեցին». Մանրամասներ «Իմ քայլի» թեժ նիստից

ՀՀ-ն շահած դուրս եկավ խաղից. Բելառուս-Ղազախստան դավադրությունը չկայացավ

«Մի ընկճվեք, ես ավելի լուրջ գործեր եմ «մաքրել» Ստրասբուրգում». Նախարարը «դուխ» է տվել

Մտածված արձակուրդ. Փաշինյանը ազատվո՞ւմ է Ռոմանոս Պետրոսյանից

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ