Քաղաքական - Ձերբակալվել է Մխիթարյանի տրանսֆերի նախկին բաժնետեր, հայտնի գործարար Օլեգ Մկրտչյանը

Այսօր Մոսկվայում ձերբակալվել է Կրասնոդարի «Կուբան» ֆուտբոլային ակումբի նախկին սեփականատեր Օլեգ Մկրտչյանը: Վերջինս հանդիսանում է Դոնբասի հանքարդյունաբերության հիմնադիրներից մեկը:

 

Ըստ նախնական տեղեկությունների հայտնի ուկրաինահայ գործարարին մեղադրանք է առաջադրվել հանքարդյունաբերության գումարները վատնելու համար:

 

Օլեգ Մկրտչյանին է պատկանել նաև Դոնեցկի «Մետալուրգ» և Երևանի «Բանանց» ֆուտբոլային ակումբները: Նշենք, որ «Մետալուրգում» է խաղացել նաև Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ինչպես նաև մի շարք այլ հայ ֆուտբոլիստներ:

 

Ժամանակին Մկրտչյանին է պատկանել Մխիթարյանի տրանսֆերի իրավունքի 50 տոկոսը: Դոնեցկի «Շախտյորից» Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխվելու ժամանակ Մկրտչյանը ստացել է մոտ 28 միլիոն եվրոյի կեսը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ