Մամուլ - «Հրապարակ». ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը փորձում է մուտք գործել իսլամական շուկա

«Իսլամական շուկան գայթակղիչ է դարձել հայ գործարարների համար։ Այժմ այնտեղ փորձում է մուտք գործել և այդ նպատակով բանակցություններ է վարում ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գարեջրի բիզնեսով զբաղվող Հակոբ Հակոբյանը։ «Ոչ միայն իսլամական, այլև ռուսական, ԱՄՆ շուկա»,- ասաց գործարարը։ Խորհրդարան չանցնելուց հետո Հակոբյանը լծվել է սեփական բիզնեսի բարգավաճմանը։ Անցած տարի նոյեմբերին «Կիլիկիա»-ի սեփականատերը Դիլիջանում ևս մի գարեջրի գործարան բացեց, որն ավելի շատ համապատասխանում է եվրոպական ստանդարտներին։

 

«Բա որ Հայաստանում հնարավոր չէ, էլ որտե՞ղ է հնարավոր բիզնես անել»,- «քննադատողներին» հռետորական հարց է ուղղում նա։ Դիտարկմանը, թե ամեն մարդ չի կարող արժանանալ իշխանությունների «սիրուն», պատասխանում է․ «Իսկ ես ո՞ւմ սիրուն չեմ արժանացել։ Կարող եմ ասել, որ բոլորի կողմից հարգված մարդ եմ»։ Նա գոհ է նոր գործարանի արտադրանքի սպառումից․ «Գարեջուրը սեզոնային է, բայց էլի գոհ եմ»,-գրում է թերթը:

 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ