Մամուլ - «168 ժամ». Եթե ԼՂ հարցում առաջընթաց լիներ, կթվար, թե կողմերը փորձում են հանուն խնդրի կարգավորման համաձայնեցնել «ժամացույցի սլաք­ները». Ա. Սկակով

«Եթե ղարաբաղյան բանակցություններում առաջընթաց լիներ, կարելի կլիներ ենթադրել, որ հակամարտող կողմերը փորձում են հանուն հակամարտության կարգավորման «համաձայնեցնել ժամացույցի սլաք­ները»,-«168 ժամի» հետ զրույցում ասել է ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով Ադրբեջանում անցկացվելիք վաղաժամ նախագահական ընտրությունների փաստին:

 

Թերթը հիշեցնում է, որ Ադրբեջանում ապրիլի 11-ին կկայանան արտահերթ նախագա­հական ընտրություններ: Այդ մասին աս­ված է երկրի ղեկավարի կայքում տեղադր­ված փաստաթղթում: «Ադրբեջանի նախա­գահ Իլհամ Ալիևը երկուշաբթի ստորագրել է արտահերթ նախագահական ընտրու­թյուններ հայտարարելու մասին հրամա­նագիր, որոնք կանցկացվեն 2018 թվակա­նի ապրիլի 11-ին»,- ասված է հրամանագ­րի տեքստում: Հրամանագրի համաձայն կենտրոնական ընտրական հանձնաժողովին հանձնարարվել է կազմակերպել արտահերթ ընտրություններն Ընտրական օրենսգրքի համաձայն:

 
Ադրբեջանում նախագահական հերթական ընտրությունները պետք է կայանային 2018 թվականի հոկտեմբերի 17-ին:

 

Խոսելով հնչող տեսակետների մասին, թե պատահական չէ Հայաստանի և Ադրբեջանի ներքաղաքական զարգացումների համընկնումը, Սկակովն ասաց, որ զարգա­ցումների միջև առանձնապես կապ չի տեսնում»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ