Քաղաքական - «Ժամանակ». Նոր զարգացումներ է ստանում Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի և գործարար Ռուբեն Գրիգորյանի վեճը

«Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի և գործարար Ռուբեն Գրիգորյանի վեճը նոր զարգացումներ է ստանում։ Հիշեցնենք, որ Ռուբեն Գրիգորյանի հիմնադրած «2Ն Քոմփընի» ընկերությունում Արա Աբրահամյանն ունի 50 տոկոս մասնաբաժին։ Ընկերությունը, սակայն, ահազանգում է, որ Արա Աբրահամյանը փորձում է ապօրինի կերպով տնօրինել ընկերության ողջ մասնաբաժինը։ «Ժամանակ»-ի հետ զրույցում «2Ն Քոմփընի» ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Յուրի Սեմյոնովն ընդգծեց, որ ՌԴ նախագահին հասցեագրված դիմումն արդեն պատրաստ է, իրենք ցանկանում են նախագահի նստավայրի ընդունարանում հանդիպում կազմակերպել և ոչ թե միայն գրավոր դիմում ուղղել: «Մեր հաղորդագրությունը ռեյդային հարձակման մասին է, ինչն ակնհայտ հանցագործություն է, նրա մարդիկ սպառնում են մեր աշխատակիցներին։ Ամբողջ տարի ոստիկանությունը ոչինչ չարեց, հիմա այսպես մերկապարանոց քրեական գործ է հարուցվում։ Միայն այն, որ նա անընդհատ հայտարարում է, որ Պուտինի ընկերն է՝ արդեն ճնշում եմ համարում»,- ասաց մեր զրուցակիցը»,-գրում է թերթը:

 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ