Մամուլ - «Ժողովուրդ». Բնա­պահպանության և ընդերքի տեսչությունում աշխատում են մարդիկ, որոնք չունեն համապատաս­խան մասնագիտական որակավորում

«Ամուլսարի ոսկու հանքում տիրող խայտառակ վիճակին անդրադառնալու առիթներ «Ժողովուրդ» օրաթեր­թը բազմիցս է ունեցել, այս հանքավայրը բնապահպանական լուրջ խնդիրներ է ստեղծել շրջակա միջա­վայրի համար: Բայց պարզվում է՝ ստեղծված իրավիճակը նաև պետական մարմինների, մասնավորապես՝ բնա­պահպանության և ընդերքի տեսչության մեղքով է. այստեղ աշխատում են մարդիկ, որոնք չունեն համապատաս­խան մասնագիտական որակավորում և չեն կարող գլուխ հանել երկրաբանական խնդիրներից: Տեսչության ըն­դերքի վերահսկողության վարչության պետը Արամ Ստեփանյանն է, մասնագիտությամբ իրավաբան: Հանքային ջրերի և երկրաբանական ուսումնասիրությունների վերահսկողության բաժինը ղեկավարում է Վահե Բարսեղյանը, որն ավարտել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, տնտեսագետի որակավորմամբ: Ընդեր­քի շահագործման վերահսկողության բաժնի պետ Հրաչյա Այվազյանն էլ ՀՀ ֆիզիկական կուլտուրայի պետական համալսարանն է ավարտել:

 
Ստացվում է՝ ոչ մասնագետները զբաղեցնում են մասնագիտական հաստիքներ, դրա համար էլ հանքերը անխնա դատարկում են մեր ընդերքը»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ