Մամուլ - «Ժամանակ». Ի՞նչ է պատահելու, որ ՀՀԿ-ն ունենա Կարեն Կարապետյանի փոխարեն այլ թեկնածու. ակնառու է, որ ինչ-որ «կտրուկ» բան է լինելու

«2018-ի ապրիլին Սերժ Սարգսյանի պաշտոնաթողության և նոր վարչապետի նշանակման հարցը շարունակում է Հայաստանում լինել կանխագուշակությունների, վերլուծությունների, անգամ գուցե գրազների առարկա: Ընդ որում, բոլորը համոզված են, որ Սերժ Սարգսյանի վարչապետությունը վճռված է, սակայն, այսպես ասած, չեն ասում ժամանակից շուտ, որ հանրության տրամադրությունը չընկնի: Եթե լուրջ, ապա իրավիճակը պարզապես տարօրինակ է, որովհետև կա խորհրդարանի ընտրությանը հաղթած կուսակցություն, որն ունի բացարձակ մեծամասնություն, սակայն այդ կուսակցությունը պատասխան չունի վարչապետի հարցում:

 

Դասական տեսանկյունից տարօրինակ այս վիճակը միանգամայն օրինաչափ է Հայաստանի իրողությունների տեսանկյունից: Այստեղ որոշում կայացնող շրջանակը չափազանց նեղ է, իսկ որոշման գործոնների շրջանակը՝ չափազանց լայն, ընդհուպ արտաքին հարթություն:

 
Ըստ այդմ՝ դասական իմաստով մեծամասնության հարց չունեցող քաղաքական ուժն իրականում չի էլ պատկերացնում՝ լայն ֆորմատում ինքը մեծամասնություն է, թե փոքրամասնություն: Ընդհանուր առմամբ, սակայն, խնդիրը կարծես թե մի որոշակի նեղ խողովակ այդուհանդերձ ունի:

 

Նախ՝ հիմնական կամ-կամը, կարծես թե, Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան տիրույթում է, և ըստ այդմ էլ՝ նաև կա մի բավականին կոնկրետ հարց: Կառավարության պաշտոնական հրաժարականին, այսինքն՝ Սերժ Սարգսյանի նախագահության ավարտին մնացել է 2,5 ամիս: Այստեղ հարաբերական է, իհարկե, շատ, թե քիչ ժամանակի հարցը, այդուհանդերձ՝ եթե Կարեն Կարապետյանը չի մնում, ապա ի՞նչ հիմնավորմամբ է ՀՀԿ-ն հրաժարվում նրան առաջադրել, ի՞նչ հիմնավորմամբ է առաջադրվում Սերժ Սարգսյանը: Ի վերջո, եթե չլինի ծանրակշիռ հիմնավորում, ապա Կարեն Կարապետյանը պարզապես դառնում է ծիծաղի առարկա գործիչ, եթե հեռանում է ուղղակի՝ թեկուզ առաջին փոխվարչապետի պաշտոնում մնալով:

 

Ներկայումս Կարեն Կարապետյանի կառավարության գործունության արդյունքից չի բողոքում իշխանական որևէ թև, այդ թվում՝ Սերժ Սարգսյանը: Նա նույնիսկ ասում է, որ կառավարությունը մի բան էլ ավելին է անում, քան սահմանված է ծրագրով: Կարեն Կարապետյանը հայտարարում է, որ շարունակելու են բարեփոխումները՝ Դավոսում է ասում, «Եվրանյուզին» տված մեկ րոպեանոց հարցազրույցում: ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը կառավարությունում հավաստիացնում է բարեփոխումներին աջակցելու պատրաստակամությունը: Ամեն ինչ, կարծես թե, գնում է հալած յուղի նման: Ուրեմն ի՞նչ է պատահելու, որ ՀՀԿ-ն ունենա Կարեն Կարապետյանի փոխարեն այլ թեկնածու, մասնավորապես Սերժ Սարգսյանին առաջադրելու հիմք: Ինչ էլ որ պատահի, կարծես թե ակնառու է, որ պատահելիքը պետք է լինի ինչ-որ «կտրուկ» բան»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Առաջին անգամ առանց Արցախի. Ինչո՞ւ երեկ ոչ մի պաշտոնյա ներկա չէր

Հայտնի է, թե ինչից հետո Արամ Սիմոնյանի դիմադրությունը կոտրվեց

Գործադիրում սպասվում են նոր հրաժարականներ

Փաշինյանն ի վերջո մանդատազրկելու է Ծառուկյանին. ինչ է քննարկվել «Իմ քայլում»

Նարինե Թուխիկյանը՝ մշակույթի փոխնախարար

«Հազար ասինք` ԲԴԽ-ն ու ՍԴ-ն ցրեք, ինչի՞ չցրեցին». Մանրամասներ «Իմ քայլի» թեժ նիստից

ՀՀ-ն շահած դուրս եկավ խաղից. Բելառուս-Ղազախստան դավադրությունը չկայացավ

«Մի ընկճվեք, ես ավելի լուրջ գործեր եմ «մաքրել» Ստրասբուրգում». Նախարարը «դուխ» է տվել

Մտածված արձակուրդ. Փաշինյանը ազատվո՞ւմ է Ռոմանոս Պետրոսյանից

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ