Քաղաքական - «Առավոտ». «Կրեմլյան հաշվետվությունը» ՌԴ իշխանությունների նկատմամբ ԱՄՆ իշխանությունների դիրքորոշման ցուցադրումն է. Եվգենի Մագդա

«Առավոտ»-ը զրուցել է ուկրաինացի քաղաքագետ Եվգենի Մագդայի հետ: Ներկայացնում ենք հատված:

 

-Վաշինգտոնն արդեն հրապարակել է, այսպես կոչված, «կրեմլյան հաշվետվությունը», որը նե­րառում է ոչ միայն ռուսաստանցի պաշտոնյաների և գործա­րարների, այլ նաև ուկրաինացի­ների, հայերի, որոնք սերտորեն կապված են ռուսական իշխա­նությունների հետ: Այս ամենի պատճառն է Ռուսաստանի ագրեսիան ընդդեմ Ուկրաինայի, մի­ջամտությունն այլ երկրների ներ­քին գործերին, մարդու իրավունք­ների խախտումը և մարդու իրա­վունքների խախտման խրախուսումն այլ երկրներում: Սա ի՞նչ կփոխի ընդհանրապես Ռուսաս­տանի քաղաքականության մեջ:

 

-Կան մի բանի գործոններ, որոնց վրա պետք է ուշադրու­թյուն դարձնել: Կարծում եմ, որ առաջինն այն է, որ ռուսների համար այդ հաշվետվության հրապարակումը դարձել է տհաճ իրադարձություն, և նրանք ձգ­տում են աստիճանաբար նվա­զեցնել, այսինքն՝ ցույց տալ, թե այն ինչ փոքր նշանակություն ու­նի:

 
 

Դրան նվիրվել են տարբեր հրապարակումներ, այդ թվում՝ այն մասին, որ դա բիզնեսի պարագայում պարզապես «Ֆորբս»-ի ցանկ է, իսկ իշխանության պարագայում՝ հեռախոսային տեղե­կատու: Բայց իրականում այս­տեղ խոսքն ուղղակիորեն պատժամիջոցների մասին չէ, հաշվետվության արդյունքում պատժամիջոցները չեն իրականաց­վել, այստեղ խոսքն ամերիկյան իշխանությունների՝ Ռուսաստանի իշխանությունների վերաբերյալ դիրքորոշման ցուցադրության մասին է: Եվ այդ պատճառով էլ ցուցակում հայտնվել է, օրինակ, Ռուսաստանի արտաքին գործե­րի նախարար Սերգեյ Լավրովը, չնայած, որպես կանոն, արտա­քին գործերի նախարարները «մնում են զեկույցի շրջանակներից դուրս: Կարծում եմ, որ ռուսական իշխանությունները կփորձեն օգ­տագործել այդ հաշվետվությունն իրենց դիրքերը կոնսոլիդացնելու համար, բայց, այնուամենայնիվ, մարդիկ, որոնք հայտնվել են այդ ցուցակում, այլևս կորցնելու բան չունեն, բայց դա շատ դժվար կլինի»,-գրում է թերթը:

 

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ