Քաղաքական - «Հրապարակ». ԱԺ-ում ատեստավորման հերթական փուլից «կտրվել» են տեղեկատվական վարչության պետն ու նրա տեղակալը

«ԱԺ-ում ծառայողների ատեստավորման հերթական փուլից «կտրվել» է ԱԺ-ի հնաբնակներից մեկը՝ տեղեկատվական վարչության պետ Մարուսյա Ավետիսյանը՝ ԱԺ-ի «դասատուն», ում գրեթե ամեն օր կարելի է տեսնել ԱԺ հյուրընկալած դպրոցականների կամ ուսանողների շրջայց և «Բաց դաս» կազմակերպելիս։

 

Նա ԱԺ-ում այդ աշխատանքին է 20 տարուց ավելի։ Ուշագրավ է, որ գրավոր թեստը ճիշտ է լրացրել, «կտրվել» է բանավոր քննությունից, չի պատասխանել մասնագիտական 2 հարցի, որից հետո մտերիմներին բողոքել է, որ լավ է պատասխանել։

 

Բախտը չի ժպտացել նաև նրա տեղակալ Արուսյակ Քանանյանին, ով նույնպես 2000-ականների սկզբից է ԱԺ-ում։ Ատեստավորման մրցութային հանձնաժողովի նախագահը Նաիրա Զոհրաբյանն է, քարտուղարը՝ ԱԺ լրատվականի պետ Արսեն Բաբայանը, անդամները՝ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը, աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Գագիկ Մխեյանը, իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ Լիանա Սիմոնյանը»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ