Քաղաքական - «Իրատես». Հնարավոր է՝ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն միանա Արդարադատության նախարարությանը

«Լուրեր են շրջանառվում, որ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն, որպես առանձին կառույց, դադարեցնելու է իր գոյությունը և կցվելու է Արդարադատության նախարարությանը»: Այս կապակցությամբ թերթը դիմել է Կադաստրի պետական կոմիտե, որտեղից փոխանցել են. «Ձեր հարցը Կադաստրի պետական կոմիտեի լիազորությունների շրջանակից դուրս է»: «Փաստորեն, ո՛չ հերքեցին, ո՛չ էլ հաստատեցին: Սակայն տեղեկություններ կան, որ այդ կառույցում արդեն «վերափոխման» շարժեր են նկատվում, թեև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագծում, որը կառավարության վերջին նիստում հաստատվեց, այս մասին ոչ մի խոսք չկա: Ավելին՝ այդ նախագծում կադաստրը շարունակում է առանձին կառույց մնալ: Բայց այս երերուն շրջանում դժվար է ասել, թե վաղը որ կառույցն ում «թևի» տակ կհայտնվի»,-գրում է թերթը:

 

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ