Մամուլ - «Հրապարակ». Լավրովը հրապարակայնացրել է ՌԴ-ի իրական մտադրությունը ղարաբաղյան գոտում դիտորդ­ներ տեղակայելու մասին

«Լավրովը կիքս է տվել. Ղարաբաղի շփման գոտում դիտորդներ չկան, որ ավելացվեն, Ռուսաստանն ուզում է Դոնբասում խաղաղապահների մասին պայմանավորվել ԵԱՀԿ ՄԽ-ի հետ, չի կարողանում, այդ մասին է, ըստ ամենա­յնի, խոսքը եղել»,- մեզ ասաց ղարաբաղյան խնդրով զբաղվող հայ դիվանագետներից մեկը՝ ի պատասխան հարցին, թե ի՞նչ նկատի ուներ Լավրովը, որ Իտալիայի ԱԳ նախարարի հետ ասուլիսում օրերս ասել էր՝ Ղարաբաղում ոչ թե Կասպրչիկի գրասենյակի, այլ դիտորդների բանա­կը պետք է ավելացվի: Ինչպե՞ս կարող է Լավրովի նման հմուտ դիվանագետը նման կիքս թույլ տալ: «Էստեղ տվել է»: Իսկ եթե դա ոչ թե «կիքս» է, այլ միտումնավոր «պրապուսկատ», և Լավրովը հրապարակայնացրել է Ռուսաստանի իրական մտադրությունը ղարաբաղյան գոտում դիտորդ­ներ տեղակայելու մասին՝  սկզբում փոքրաբանակ, որը կդառնա ապագա խաղաղապահների հիմքը: «Լրիվ հնարավոր է՝ այդ բազարը վաղուց կա, բայց դա երբեք հնարավոր չէ»»,-գրում է թերթը:

 

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ