Քաղաքական - Մրցույթում Արամ Մանուկյանի արձանի էսքիզային ավելի լավ տարբերակներ կային, որոնք ավելի շատ տեղ ունեին որպես հաղթանակած տարբերակ ճանաչվելու

Այսօր, փետրվարի 5-ին «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն էին «Ելք» խմբակցությունից ավագանու անդամ Արայիկ Հարությունյանը և Նկարիչների միջազգային միության անդամ Սուրեն Խորենյանը:

 

Արամ Մանուկյանի՝ համացանցում մեծ աղմուկ բարձրացրած արձանի էսքիզի շուրջ ընդհանուր գնահատականներ տալով Արայիկ Հարությունյանն ասաց, որ աղմուկը պայմանավորված էր նաև մրցույթի թափանցիկության բացակայությամբ, և հանձնաժողովի որոշ անդամներ ասացին, որ իրենք այս տարբերաակը չէին ընտրել: Նրանցից Հաղթանակ Շահումյանն ասել էր, որ ինքը մասնակցել է բոլոր նիստերին և այս տարբերակը չի եղել: Անուշ Տեր-Մինասյանը նույնպես այդ հանձնաժողովում լինելով ասել էր, որ այս տարբերակը նոր միայն երկրորդ փուլով է անց կացվել, ընդ որում այնտեղ եղել են մարդիկ, որոնք շատ լուրջ լոբբինգ են արել, որպեսզի Դավիթ Մինասյանի հենց այս աշխատանքը հաղթի:

 

Հարությունյանի խոսքով՝ շնորհիվ Հանրապետականների մեծամասնության, նախապես դեռ չհրապարակված և ըստ էության, չհաստատված լինելով, արդեն էսքիզը ուղարկված է եղել Քաղաքապետարանի կողմից՝ շրջանառության մեջ դրվելով որպես անցնող ամենահավանական տարբերակ: Ըստ բանախոսի, այս նախագիծը արդեն դրական եզրակացությամբ գնում է ավագանու նիստ, որը կայանալու է փետրվարի 13-ին: Բայց հարց է առաջանում, արդյոք կա այդ նիստի կարիքը, երբ ամեն բան արդեն որոշված է:  

Բանախոսի խոսքով, մինչ այժմ սոցցանցերում գրեթե չկան այս էսքիզի շուրջ դրական մեկնաբանություններ:

Նկարիչների միջազգային միության անդամ Սուրեն Խորենյանը, թեև գնահատական տալ արձանի այս տարբերակին խուսանավեց, բայց ասաց, որ արվեստի տեսանկյունից մի փոքր այլ մոտեցում է հարկավոր այդ արձանի հանդեպ: Օրինակ, Սասունցի Դավթի արձանը մինչ այսօր ընդունված չէ, կամ օրինակ, Վարդան Մամիկոնյանի արձանին ժողովուրդը շաքարաքլոր անունն է տվել, որոնք ինքը բանախոսը համարում է ձիարձանների արվեստի մեջ աշխարհի մասշտաբով մեծագույն աշխատանքներ: «Ես որպես արվեստագետ հակված չեմ, որպեսզի արվեստի գործերը քննարկվվեն ժողովրդի կողմից, ոչ մասնագետների»,- ասաց նա:

 

Ըստ մասնագետի՝ էսքիզը առաջին փուլն է, կա արձանի պատվիրատու, և կատարող, ու կատարողը մինչև վերջնական տեսքին հասցնելը բազմաթիվ փոփոխությունների կարող է ենթարկել նույն էսքիզը:

 

Սակայն «Ելք» դաշինքից Հարությունյանը չհամաձայնեց այդ պնդմանը, ասելով՝ որ շատ մեծ է հավանականությունը, որ այս էսքիզը վերջնականն է:

 

Հ.Գ. Իրոք, Արամ Մանուկյանի արձանը կարող էր և արժանի էր ավելի փառահեղ տեսք ունենալ, քանզի նա այն պատմական դեմքն է, որից կարելի է կերտել արվեստի գլուխգործոց: Էսքիզի նախնական տարբերակը, որը առանց եռագույնի է (որն ի դեպ, որպես հագուստ է ավելի շատ դիտվում ու հասկացվում, ու ոչ եռագույնի դեր կատարում (ու կներեք արտահայտությանս համար, բոշայություն է թվում) ), գուցե էլի տանելի լիներ, իսկ եթե քանդակագործը ուզում էր դրոշը անպայման պատկերել, թող նրա ձեռքին այն լիներ:

 

Կրկյաշարյան Անուշ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ