Ժամանց և շոու բիզնես - Facebook-ի ծննդյան օրը Ցուկերբերգը պատմել է իր թույլ տված սխալների մասին

Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը պատմել է սխալների մասին, որոնք թույլ են տրվել իր կողմից սոցցանցի զարգացման ընթացքում։ Այս մասին նա պատմել է Facebook-ում՝ գրելով հաղորդագրություն՝ նվիրված սոցցանցի 14-ամյակին։

 

«Այս տարիների ընթացքում ես թույլ եմ տվել գրեթե ամեն երևակայելի սխալ։ Եղել են մի քանի տասնյակ տեխնիկական սխալներ և վատ գործարքներ։ Ես վստահել եմ ոչ ճիշտ մարդկանց, տաղանդավոր մարդկանց տեղավորել ոչ այն պաշտոններում և բաց թողել կարևոր թրենդեր»,-գրել է նա։

 

 

Հաղորդագրության ավարտին Ցուկերբերգը նշել է, որ հպարտանում է իր գործունեությամբ և ուրախ է լինել «այդքան նշանակալի երևույթի» մաս։

 

Աշխարհի խոշորագույն սոցցանցի կապիտալիզացիան կազմում է ավելի քան 500 մլրդ դոլար, իսկ Ցուկերբերգի կարողությունը՝ 70 մլրդ դոլար։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ