Քաղաքական - Պոլսահայերը կփորձեն Հայոց պատրիարքի ընտրությանը հասնել դատական միջամտության արդյունքում

Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների անցկացման նպատակով իշխանություններին ուղարկված դիմումն այդպես էլ անպատասխան է մնացել: Ընտրությունների կազմակերպմամբ զբաղվող Նախաձեռնող մարմինը դիմել է դատարան: Այդուհանդերձ՝ դատական գործից առանձնապես ակնկալիքներ չկան: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի հայերեն բաժնի գլխավոր խմբագիր Բագրատ Էստուկյանը:

 

«Օրենքի համաձայն` կառավարությունը պետք է նշված ժամկետում դիմումներին տա կամ դրական, կամ ժխտական պատասխան: Պատրիարքական ընտրություններ անցկացնելու դիմումը ներկայացվել է Ստամբուլի նահանգապետին, որը վերջինս պետք է փոխանցի ներքին գործերի նախարարությանը, գերատեսչությունն էլ` նախարարների խորհրդին: Որոշում կայացնողը խորհուրդն է, սակայն շղթան սկսվում է նահանգապետարանից: Քանի որ դիմումն անպատասխան է մնացել, այս պարագայում բացվում է դատական միջամտության ճանապարհը: Դրա համար էլ Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների Նախաձեռնող մարմինը դիմել է դատարան»,-ասաց Բագրատ Էստուկյանը:

 

Նա ընդգծեց, որ դրական արդյունքի սպասելը միամտություն է: Նրա խոսքով, այս ճանապարհով գնալը երկարացնում է պատրիարքի ընտրությունների գործընթացը, սակայն դատարան դիմելն անհրաժեշտ քայլ է:
Դատական նիստի օրը դեռ նշանակված:

 

1in.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ