Քաղաքական - Արամ Մանուկյանի արձանի հաղթած տարբերակն ամենաթույլ աշխատանքներից էր. Լևոն Թոքմաջյան

Հայ ականավոր պետական ու ռազմական գործիչ, Առաջին Հանրապետության ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի` ՀՀ ոստիկանության շենքի դիմաց տեղադրված կիսանդրու  հեղինակ, անվանի քանդակագործ Լևոն Թոքմաջյանը նույնպես եղել է Արամ Մանուկյանի արձանի մրցութային հանձնաժողովի կազմում և չի հավանել մրցույթին ներկայացված էսքիզներից և ոչ մեկը: Բայց Դավիթ Մինասյանի ներկայացրածը, ըստ նրա` ամենաթույլ աշխատանքներից էր: Tert.am –ի հետ զրույցում քանդակագործն ասաց.

«Ոչ մեկին ես չընկալեցի որպես Արամ Մանուկյան, այնպես, ինչպես ես էի զգում:  Դրա համար, բոլորին դեմ եմ եղել: Ես չեմ էլ իմացել՝ Դավիթ Մինասյանի քանդակը որն է, ինչն է… այնտեղ 10-12 նախագծեր էին ներկայացված, որոնք մեկը մյուսից… գիտեք, ոնց որ Շահումյանի, Լենինի արձանների նման քանդակներ էին: Մեր ժամանակներում, երբ դինամիկա, շարժում, նման քանդակներ դնելն իմաստ չունի»,-ասաց Լևոն Թոքմաջյանը:

Հիշեցնենք, որ նույն հանձնաժողովի անդամ Հաղթանակ Շահումյանը Tert.am-ի հետ զրույցում տարակուսանք էր հայտնել, թե  այդ ինչ հաստատված էսքիզ է ներկայացվել քաղաքապետարանի համապատասխան հանձնաժողով, եթե   իր խոսքով՝ 2 փուլով անցած մրցույթում նման տարբերակ չի քննարկվել և քվեարկվել:

Երևան քաղաքի գլխավոր Ճարտարապետ Տիգրան Բարսեղյան էլ նրան հերքել էր՝ ասելով, որ զարմանում է Հաղթանակ Շահումյանի  վրա. չէ՞որ, ըստ Բարսեղյանի, հենց ինքը՝ Հաղթանակ Շահումյանը դեմ էր քվեարկել:

Այս առնչությամբ Լևոն Թոքմաջյանն ասաց. «Հաղթանակը ճիշտ է ասում` չի քննարկվել: Երբ մենք հարց տվեցինք, որ լավ, նա ստացավ  2-րդ՝ խրախուսական  մրցանակ, բայց  դեռ չի նշանակում, որ պետք է քանդակ դրվի, այդ էսքիզը ստացել էր 2-րդ մրցանակ, և հետևաբար, նախագծի հեղինակը իրավունք չէր ստացել արձան կանգնեցնելու, հիմա ի՞նչ է լինելու, քաղաքապետարանի ներկայացուցիչն ասաց, որ նորից հանձնաժողով կհրավիրվի, որն էլ կորոշի՝ երկրորդ մրցանակակրին թույլ կտրվի՞ այդ քանդակը դնել, թե ոչ: Բայց մենք չենք հավաքվել և չենք քվեարկել» ,-վկայեց Լևոն Թոքմաջյանը:

Նրա կարծիքով, քանդակագործը, երևի, քաղաքապետարանում կողմնակիցներ ունի: Անդրադառնալով իր քանդակին, Լևոն Թոքմաջյանն ասաց, որ իր խնդիրը լուսանկարչական նմանությունը չի եղել, այլ պայքարող հայ մարդու կերպարը:

«Մանավանդ, որ Արևմտյան Հայաստանում ես Վանա Բերդն եմ բարձրացրել, այնտեղ տեսել եմ, նայել եմ, զգացել եմ իր կռիվներն, իր մարտունակության ուժը: Ինչևէ, երբ մրցույթ հայտարարվեց, ես չմասնակցեցի, որովհետև իմաստ չուներ. երկու բան ես չէի անելու»,–հավելեց քանդակագործը:

 

Անուշ Դաշտենց

Tert.am

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ