Մամուլ - «Իրատես». ՀՀԿ-ն ցանկանում է Սերժ Սարգսյանի վարչապետացումը նշանավորել Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացմամբ

«Իշխող կուսակցությունը ցանկանում է Սերժ Սարգսյանի վարչապետացումը նշանավորել Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացմամբ: Այդ ծանր առաքելությունը հիմնականում ԱԺ արտաքին կապերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի «փխրուն» ուսերին է, որը «նոն-ստոպ» ելումուտ է անում աշխարհի, իրականում` «Յուրոփի» դռներով, որ մինչև մայիս-հունիս ապահովվի համաձայնագրի վավերացման սրբազան գործընթացը:

 

Օրերս նա Բրյուսելում էր` քառօրյա այցով, ուր հանդիպել է Եվրոպայի խորհրդարանի փոխնախագահի, ԵԺԿ-ի, Եվրանեստի ներկայացուցիչների հետ:

 

Մեր տեղեկություններով` այցի նրբություններից մեկն էլ այն է, որ եվրոպական կառույցների ներկայացուցիչների համար կարևորվեն ԵՄ համաձայնագրում տեղ գտած ղարաբաղյան արձանագրումները, որոնք ոչ միայն հակամարտության կարգավորման, այլև Ղարաբաղի ապագա ճանաչման մատրիցան են կրում: «Հույս ունենք, որ Եվրախորհրդարանը ՀՀ-ի հետ նոր համաձայնագիրը կվավերացնի մինչև 2019-ի ընտրությունները»,-մեզ հետ զրույցում ասաց Բրյուսելում գտնվող Արմեն Աշոտյանը»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ