Պաշտոնական - Պետական պարգևների և կոչումների մասին օրենքում կատարվեցին փոփոխություններ

Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:

 

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ ներկայումս հանրապետության նախագահն է պարգևում շքանշաններով և առ այս պահը կար օրենք, որը կանոնակարգում էր պարգևներ տալու վերաբերյալ հարցերը, բայց ծայրահեղ սահմանափակ էին դրանք:

 

«Հիմա առաջարկում ենք սահմանել այն անձանց շրջանակը, ովքեր կարող են ներկայացնել միջնորդություն, նրանք են՝ Բարձրագույն դատական խորհուրդը, Սահմանադրական դատարանը և վարչապետը»,- ասաց նախարարը:

 

Փոփոխությամբ նաև առաջարկվում է կարգավորել, թե ինչ պայմանների պիտի բավարարի միջնորդությունը:

 

Նախարարն ասաց, որ պետական մարմինները, նաև իրավաբանական անձինք, վարչապետն էլ ստանալով այդ միջնորդությունը՝ այն պիտի ուղարկեն հանձնաժողով: Նաև նախագահի կողմից շնորհվելու օրակարգն է սահմանվել օրենքով, ինչպես նաև օրենքում սահմանված են պետական պարգևների նմուշները:

Նախագահը շնորհավորել է Եթովպիայի նախագահին՝ երկրի Ազգային տոնի առթիվ

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ