Մամուլ - «Ժողովուրդ». Գնաճը չի շրջանցել կաթնամթերքի շուկան

«Հայաստանում մոլեգնող գնաճը չի շրջանցել կաթնամթերքի շուկան: Այստեղ գների բարձրացումը սկսվել էր դեռ նախորդ տարվա սեպտեմբերից, տարին չորային է եղել, անասնակերը չի բավարարել, և արդյուն­քում նվազել են կաթի արտադրության ծավալները: Նույն վտանգներն առկա են նաև այսօր: Մասնագետների պնդմամբ՝ այս տարվա տաք, միաժամանակ չոր ձմեռը չի կարող իր ազդեցությունը չունենալ գյուղատնտեսու­թյան ոլորտի վրա: Ընդ որում, դեռ նախորդ տարվանից 20 տոկոսով բարձրացել է պանրի գինը, և հավանական է, որ այդ գնաճը շարունակվի նաև այս տարի, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պանրագործների միու­թյան նախագահ Արմեն Գրիգորյանն ահազանգել է՝ ինչպես նախորդ տարի, այնպես էլ հիմա կկանգնենք կաթի, ապա պանրի դեֆիցիտի խնդրի առաջ: «Իրավիճակը շատ տխուր է»,- եզրակացրել է նա: Ու մինչ կառավարու­թյունը, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը փորձում են ձևացնել, թե քայլեր են ձեռնարկում, ՀՀ քաղաքացիները շարունակում են դիմանալ գնաճի «հարվածներին»»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ