Քաղաքական - Ղրղզստանը հիմա էլ պատրաստ է կանգնել Հայաստանի կողքին, որպես իր պես փոքր, նոր կայունացող պետության. Ղրղզ փորձագետներ

«Ղրղզստանը միակն էր, ով դեմ է դուրս եկել Ադրբեջանին և Թուրքիային Համաիսլամական կոնֆերանսում, երբ վերջիններս անվանում էին Հայաստանին ագրեսոր և ցանկանում ի դեմս Հայաստանի բանաձևեր ընդունել: Ղրղզստանը հիմա էլ պատրաստ է կանգնել Հայաստանի կողքին, որպես իր պես փոքր, նոր կայունացող պետություն»,- այսօր Երևան-Բիշքեկ տեսակամուրջի շրջանակներում ասաց ՂՀ առևտրատնտեսական պալատի վարչության նախագահ Կուբատ Ռախիմովը:

 

Ղրղըզստանի Հանրապետության «Պիկիր» տարածաշրջանային փորձագետների ակումբի համանախագահ, ՂՀ վաստակավոր տնտեսագետ Ջումակադիր Ակինեևն էլ, խոսելով այն առավելությունների մասին, որոնք ստացավ Ղրղզստանը, մտնելով ԵԱՏՄ,  ասաց, որ մուտք չգործելով ԵԱՏՄ Ղրղզստանը կկորցներ 2 մլրդ 300 միլիոն դոլար, դա  այն գումարն է, որը իրենց աշխատող քաղաքացիների ներդրումների արդյունքում է ստացվել, դրա մեջ մտնում են նաև միգրանտները: Արտահանման պոտենցիալում ևս աճ է դիտվել, մի խոսքով, Ղրղզստանը իրեն շատ հարմարավետ է զգում ԵԱՏՄ-ում, դրա շնորհիվ ունի ժամանակակից բանակ, հումանիտար օգնության շնորհիվ բազմաթիվ ուսանողներ սովորում են արտերկրում: «Ես կասեի, բացասական կողմեր չեմ տեսնում նրանում, որ Ղրղզստանը մուտք է գործել ԵԱՏՄ»,- ասաց  Ջումակադիր Ակինեևը:

 

Երևանից՝ Հումանիտար զարգացման Միջազգային հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ղուկասյանն էլ ասաց, որ եթե Հայաստանը մուտք չգործեր ԵԱՏՄ, այն կկորցներ այս տարի 1 մլրդ դոլար, քանի որ մասշտաբային առումով տնտեսական վիճակը աշխարհում ահասարսուռ էր, իսկ հիմա աշխարհը կամաց-կամաց դուրս է գալիս այդ ֆինանսական ճգնաժամից, իսկ Հայաստանը նվազագույն կորուստներով դուրս եկավ այդ ամենից: ԵԱՏՄ-ն դարձավ այն փրկօղակը, որը թույլ տվեց նման նվազագույն կորուստներ ունենալ: 2017 թվականին երկաար տարիների կտրվածքով միայն առաջին կիսամյակում Հայաստանում եղել է 21 տոկոս արտահանում՝ և գգյուղմթերքի և պատրաստի արտադրանքի առումով:

 

Կրկյաշարյան Անուշ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ