Տնտեսություն - Աշոտ Մանուկյանը կշարունակի պաշտոնավարել

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը կշարունակի պաշտոնավարել։ Պատասխանելով նախարարի հրաժարականի վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցին՝ այս մասին ասել է նախարարի մամուլի քարտուղար Վասակ Թարփոշյանը:

 

«Այո՛, նախարարն անձնական պատճառներով իսկապես հրաժարականի դիմում է ներկայացրել։ Սակայն հանրապետության նախագահի և վարչապետի հետ զրույցից հետո հարցը հանվել է օրակարգից։ Աշոտ Մանուկյանը շարունակելու է պաշտոնավարել»,- նշել է Թարփոշյանը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ