Քաղաքական - Այսօր 24 ժամում մեր մոբիլիզացիոն ուժը 250 000 է. գեներալ լեյտենանտ Աստվածատուր Պետրոսյան

Այսօր, հունվարի 28-ին, «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն էին «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ նախագահ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը, Կին ազատամարտիկների միության նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանը և «Արագած» ջոկատի հրամանատար, «Արծիվ մահապարտներ» ջոկատի պատվավոր անդամ Արմեն Մնոյանը և մահապարտները:

 

Խոսելով այն մասին, ինչպիսի ճանապարհ է անցել մեր բանակը՝ կազմավորման օրվանից մինչ օրս, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը ասաց, որ այսօր էլ, Եռաբլուր բարձրանալիս, իրենք պարզ տեսան, թե ինչպես է աճել, ինչ նվաճումների է հասել մեր բանակը, բարենորոգվել: Ըստ գեներալ-մայորի, հիմնական պատճառը եղել է այն, որ հայի գենի մեջ բանակ ունենալու կարևորությունը դեռ զգացել ենք Արտաշիսյանների ժամանակներից: Հայը միշտ բանակային է եղել, երբևէ պայքարը չի դադարեցրել: «Եթե մյուս հանրաապետություններին հանգիստ տալիս էին անկախություն, մեզ դա չշնորհեցին, այլ մենք ձեռք բերեցին: Մեզ դա չշնորհեցին, որովհետև մենք ունեինք բոլոր կողմերից մեզ շրջապատող ագրեսիվ հարևաններ, որոնք ինչքան կարողացել էին, արդեն խլել էին մեզնից, թե տարածքի առումով, թե հավատքի, թե սիրո, ոգեղենի, մայրենի հողի նկատմամբ ունեցած հավատքի իմաստով, նրանք ևս նորից այդ անկախության ձեռք բերման ճանապարհին ևս նորից ուզում էին ինքնահաստատվել, ի դեմս Թուրքիայի, Իրանի, Ադրբեջանի, և ամեն մեկը յուրահատուկ պահանջատիրություն ուներ»,- ասաց նա:

 

Ըստ Ա. Պետրոսյանի՝ զենքին զենքով են պատասխանում, բայց զինված ուժը պետք է հոգով ու սրտով, կյանքի գնով պատրաստ լիներ ոտքի ելնել և հայրենիքը պաշտպանել: Եվ պատրաստ եղան:

 

Ըստ գեներալ-լեյտենանտի՝ 1991 թվականին, երբ Վազգեն Սարգսյանը նշանակվեց Պաշտպանության նախարար, նա ասաց, որ այս բանակի կազմակերպումը զորակոչայինց բացի պետք է սկսել մեր կամավորական շարժման գնդերի միավորումից, անկախ կուսակցական պատկանելությունից: «Հունվարի 28-ի՝ Վազգեն Սարգսյանի և նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի հրամանով ստեղծվեց ՀՀ ԶՈՒ-ն իր կանոնադրությամբ, իր բոլոր պարտականոսսւթյուններով, և այդ ընթացքում պաշտպանության կոմիտեն ամբողջ իր գրականությունը տեղափոխեց ընդամենը չորս սենյակ՝ Գյուղատնտեսության ակադեմիայում, 4 սենյակում սկսեց գործել Պաշտպանության նախարարոյթյունը: իսկ այդ 4 սենյակի տերերը այս երկրապահ տղերքն էին: Նրանք էին կառուցում, նրանք էին զորահավաքներ կազմակերպում, զինկոմիսարիատները ի զորու չէին այդքան հասկանալու և հեղինակություն չկար, սպաներին նոր էինք կանչում և ստացվեց, որ հայոց բանակի սպաների համալրումը, և սպաների նոր դպրոցների ստեղծումը համընկավ ամբողջ գործունեության հետ»:

 

«Մենք 288 զորամաս ենք կառուցել, հիմքից մինչև վերջին փուլին մասնակցելը, և պատերազմել ենք, և բանակաշինությամբ զբաղվել»,- ասում է Գեներալ-լեյտենանտը:

 

Այսօր, ըստ բանախոսի, 24 ժամում մեր մոբիլիզացիոն ուժը 250 000 է: Բանակում կան առաջնահերթ ստրատեգիական բոլոր զենքերը, իսկանդերից հզոր զենքեր ունենք:  

 

Կին ազատամարտիկների միության նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանն էլ ասաց, որ երբ իրենք մարտնչում էին ազատագրական ջոկատներում, ոչ Հայաստանը, ոչ Արցախը բանակ չունեին, իրենք երազում էին բանակ ունենալու մասին: «Այսօր, փառք Աստծո, մենք հպարտ ենք, որ երբ սկսվեց մեր բանակի շինարարությունը, մենք էլ մեր փոքրիկ լուման դրեցինք այդ գործում՝ դառնալով հայոց բանակի առաջին զինվորները»:

 

Ըստ կին ազատամարտիկի, այսօրվա դրությամբ 42 զոհված կին ազատամարտիկ կա, ինչը ևս մեկ անգամ վկայում է, որ բանակը, պատերազմը, կին թե տղամարդ չի տարբերում, երբ հերթը հասնում է արյան գնով քո հողի տերը լինելուն, կապ չունի, մեծ ես, փոքր, կին ես, թե տղամարդ: «Հայրենասիրությունը պետք է սկսվի օրորոցից, գնա անկապարտեզ, դպրոց, յուրաքանչյուրը պետք է կանգնի իր երկրի բանակի կողքին»:

 

Մահապարտ Սպարտակն էլ ասաց, որ մեր բանակը շրջապատող երկրների բանակներից տարբերվում է նրանով, որ ստեղծվեց թչ թե խաղաղ պայմաններում, այլ պատերազմի հոսքի մեջ: Իսկ այդպիսի բանակը, որ բոցերի, կռվի մեջ է ստեղծվում, դառնում է անպարտ:

 

Կրկյաշարյան Անուշ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ