Տնտեսություն - Դիզվառելիքի գնի թանկացման ազդեցությունը մշակաբույսերի վրա չնչին է, շատ չնչին՝ 1 դրամ, 0,5 դրամ. ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը հավատացնում է, որ դիզվառելիքի թանկացումը և շարունակվող գնաճը կարտոֆիլի ոլորտը մենաշնորհելու որևէ ռիսկ չի պարունակում:

 

Tert.am-ի հետ զրույցում փոխնախարարը նշեց, որ դիզվառելիքի գնի թանկացման ազդեցությունը մշակաբույսերի վրա, այդ թվում և կարտոֆիլի վրա, չնչին է:

«Մենք ունենք բոլոր մշակաբույսերի գծով հաշվարկները և դիզվառելիքի գնի թանկացման ազդեցությունը մշակաբույսերի վրա չնչին է, շատ չնչին՝ 1 դրամ,  0,5 դրամ»,-ասաց նա:

Այդուհանդերձ փոխնախարարը հիշեցրեց, որ կա նախագահի հանձնարարականն այդ ուղղությամբ, ինչով և զբաղվում են, որպեսզի դիզվառելիքից առաջացած այդ ծախսը սուբսիդավորվի:

«Խոսքը վերաբերում է հանրապետությունում հողօգտագործողներին, այդ մարդկանց  վճարունակ պահանջարկը բավարարելու համար վճարման ծրագրի նախագիծը կպատրաստվի, մեխանիզմը, չափաքանակը և ինչքան կլինի վերջնական գինը՝ մենք արդեն լրացուցիչ կտեղեկացնենք»,-ասաց նա:

 

Նելլի Լազարյան

Tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ