Քաղաքական - Պետերբուրգում վախճանվել է երգչուհի և դերասանուհի, Խորհրդային Միության Մոխրոտիկ, Լյուդմիլա Սենչինան

Հունվարի 25-ի առավոտյան Պետերբուրգում 67 տարեկան հասակում մահացել Է Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Լյուդմիլա Սենչինան: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել Է նրա պրոդյուսեր Վլադիմիր Անդրեևը:

 

«Լյուդմիլա Պետրովնան այսօր առավոտյան ժամը 08:30-ին մահացել Է քաղաքի հիվանդանոցներից մեկում: Նա հիվանդ Էր մեկուկես տարի»,-ասել Է Անդրեևը: Սենչինան խորհրդային և ռուս երգչուհի Էր ու դերասանուհի, Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի: 2017 թվականի դեկտեմբերի 13-ին լրացել Է նրա 67-ամյակը:

 

Երգչուհին լայն ճանաչում Է ստացել «Մոխրոտիկը» երգը կատարելով ամանորյա «Գոլուբոյ օգոնյոկում»:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ