Քաղաքական - Դևիդ Կոպերֆիլդին մեղադրել են հնարքների միջոցով սեռական ոտնձգություններ կատարելու մեջ

Կինոմատոգրաֆիայի ոլորտում բռնկված սեքս-սկանդալների շարքից հետո սեռական ոտնձգությունների մեղադրանքներ են սկսել հնչեցվել 61-ամյա ամերիկացի աճպարար Դևիդ Կոպերֆիլդի հասցեին։

 

Նախկին մոդել Բրիթնի Լյուիսը, ով արդեն 40 տարեկան է, հայտարարել է, որ Դևիդը փորձել է տիրանալ իրեն, երբ ինքը եղել է 17 տարեկան։ Այս մասին կինը պատմել է The Wrap պարբերականի լրագրողներին։

 

«Հիշում եմ, թե ինչպես նա ինձ մերկացրեց։ Նա համբուրեց դեմքս, իսկ հետո մարմնովս ցած սահեց»,-պատմել է Լյուիսը։

 

Բրիթնին աճպարարի հետ ծանոթացել էր 1998 թվականին, Ճապոնիայում՝ գեղեցկության մրցույթի ժամանակ։ Միջոցառումից հետո նրանք հանդիպել են Կալիֆորնիայի հյուրանոցներից մեկում, որտեղ զրուցել են և միասին խմել։

 

Ինչպես ենթադրում է նախկին մոդելը, Դևիդը հավանաբար ինչ-որ բան է լցրել իր բաժակի մեջ, այդ իսկ պատճառով աղջիկը չի հասկացել, թե ինչպես է հայտնվել նրա հյուրանոցային համարում։ Թե ինչ է դրանից հետո տեղի ունեցել, նա չի հիշում։

 

Նշվում է, որ այդ պատմությունը հայտնվել է համացացում ժամեր անց այն բանից հետո, երբ Կոպերֆիլդը Twitter-ում հրապարակել է հայտարարություն՝ հաջակցություն Me Too շարժման, որը դեմ է հանդես գալիս սեռական ոտնձգություններին։ Նա աջակցությանը զուգահեռ նշել էր, որ իրեն տարիներ շարունակ մեղադրել են կեղծ, նողկալի գործողությունների մեջ։ Խոսքը մասնավորապես վերաբերվել է 2007 թվականին նախկին «Միսս Վաշինգտոն» Լեյսի Քերոլի մեղադրանքներին։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ