Քաղաքական - «Հրապարակ». ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանի ելույթը Վեհաժողովին ուղղված քննադատական երանգներ էր պարունակում

«Սերժ Սարգսյանի երեկվա ելույթը ԵԽԽՎ-ում Վեհաժողովին ուղղված քննադատական երանգներ էր պարունակում, նախ ԵԽԽՎ-ում արձանագրված «աննախադեպ արժեքային ճգնաժամի», պատգամավորների կաշառման դեպքերի և «մի շարք քաղաքականապես կողմնակալ և աղմկահարույց զեկույցների, բանաձևերի» կապակցությամբ, ինչը «հայաստանյան հասարակության շրջանում Վեհաժողովի նկատմամբ վերաբերմունքի խիստ փոփոխություն առաջացրեց»:

 

Նա նշել է, որ որոշ զարգացումներ ջուր են լցրել նրանց ջրաղացին, «ովքեր շահագրգռված չեն հիմնահարցի խաղաղ հանգուցալուծման մեջ», և կոչ արել «գիտակցել, թե ինչ բացասական հետևանքներ կարող են ունենալ անզգույշ կամ կողմնակալ ձևակերպումները Արցախում առկա առանց այդ էլ փխրուն կայունության վրա»: Նաև նշեց ՄԻԵԴ-ի որոշումներում առկա «քաղաքական ձևակերպումներն ու գնահատականները», որոնք կարող են «բացասաբար ազդել բանակցային գործընթացի վրա»»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ