Քաղաքական - «Հայկական ժամանակ». Հովիկ Աբրահամյանը 60-ամյակը նշել է ընտանեկան մթնոլորտում

«ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ դարձել է 60 տարեկան: Իր տարեդարձը նա տոնել է ռեստորանում՝ զավակների ու թոռների միջավայրում: Իր ֆեյսբուքյան էջում կառավարության նախ­կին ղեկավարը կիսվել է լուսանկարով, որտեղ 8 թոռների հետ է:

 

Նշենք, որ Հովիկ Աբրահամյանը ՀՀ վարչապետ է եղել 2014 թվականից մինչև 2016 թվականի սեպտեմբեր, իսկ մինչև 2017 թվականը Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ: Վարչապետի պաշտոնը լքելուց 1 տարի անց 2017 թ. հունվարի 25-ին, Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ լքում է ՀՀԿ շարքերը, բայց շարունակելու է զբաղվել ակտիվ քաղաքականությամբ: Նա ունի 3 երեխա և 8 թոռ»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ