Քաղաքական - Քրդական կողմը հայտնել է 5 օրվա ընթացքում 203 սպանված թուրք զինվորի մասին

Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) հրամանատարությունը հայտնել է Աֆրինում ռազմական գործողություն իրականացնող թուրքական ԶՈւ-ի և նրանց աջակցող խմբավորումների՝ ավելի քան 200 զոհի մասին, այս մասին գրում է թուրքական РИА Новости գործակալությունը:

Քրդական ուժերը հայտնում են ռազմական գործողության 5 օրերի ընթացքում 203 թուրք զինվորների և նրանց աջակցող խմբավորումների զինյալների մահվան մասին: Մինչդեռ Թուրքիան պնդում է՝ «Ձիթենու ճյուղ» գործողության մեկնարկից ի վեր թուրքական ԶՈւ-ն տվել է միայն 8 զոհ:

Դրա հետ մեկտեղ այսօր Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ թուրքական ԶՈւ-ին հաջողվել է չեզաքացնել 260-ից ավելի քուրդ գրոհայինի Աֆրինի տարածքում: 

Հիշեցնենք, որ հունվարի 20-ին թուրքական ԶՈւ-ն սկսել է Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) դեմ ռազմական գործողությունը, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Օդային առաջին հարձակումներից հետո, հունվարի 21-ին թուրքական ԶՈւ-ի զինվորականներն անցել են լայնամասշտաբ հարձակման նաև ցամաքում: Հայտնի է, որ թուրքական ԶՈւ-ին աջակցում է «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը՝ ինչպես 2016թ.-ին ձեռնարկված «Եփրատի վահան» գործողության ժամանակ:

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ