Քաղաքական - Վերջապես պարզ դարձավ, թե որտեղ է խաղալու Մխիթարյանը

Վերջապես երկար սպասված տրանսֆերը տեղի ունեցավ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը պաշտոնապես տեղափոխվեց Լոնդոնի «Արսենալ»:

 

Այս մասին գրում է թիմի պաշտոնական կայքը: Մխիթարյանը պաշտոնապես տեղափոխվեց «Արսենալ», իսկ չիլիացի հարձակվող Ալեքսի Սանչեսը՝ «Մանչեսթեր Յունայթեդ»: Իսկ թե որ համարի տակ հանդես կգա Մխիթարյանը, դեռևս հայտնի չէ:

 

Հիշեցնենք, որ մինչ այդ Մխիթարյանը խաղում էր «Մանչեսթեր Յունայթեդ»-ում, ուր տեղափոխվել էր 2016 թվականին Դորտմունդի «Բորուսիա»-ից: Հայ կիսապաշտպանը «կարմիր սատանաների» կազմում 2016/17 մրցաշրջանում դարձել է Եվրոպայի լիգայի հաղթող՝ հեղինակելով եզրափակիչ երկու գոլերից մեկը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ