Քաղաքական - Աստված հոգիդ լուսավորի, մեծն հայ: Այլևս մեզ հետ չէ լավ ընկեր Սարգիս Հացպանյանը, ազգասեր և ազգանվեր անձնավորություն

Երեկ կյանքից հեռացավ և մեկ հայ, ու շնորհիվ է հայ ազգը կանգուն մնացել, բայց ով իր պետությաան կողմից այդպես էլ չգնահատվեց:

 

Սարգիս Հացպանյան (1962, Ալեքսանդրիդ, Թուրքիա ― հունվարի 20, 2018, Լիոն, Ֆրանսիա), հասարական, քաղաքական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից, նախկին քաղբանտարկյալ։ Ծնվել է Թուրքիայի Ալեքսանդրիդ քաղաքում, 1980-ական թվականներին Թուրքիայում զինվորական հեղաշրջման հետևանքով մեկնել է Եվրոպա, դարձել է Ֆրանսիայի քաղաքացի։ Ավարտել է Սորբոնի համալսարանի ռեժիսուրայի բաժինը։ 1990 թվականից բնակվում է Հայաստանում։ 2009 թվականի ապրիլի 9-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կողմից Սարգիս Հացպանյանը դատապարտել է 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման՝ սուտ մատնության մեղադրանքով, որը կրել է ամբողջությամբ:

 

«Հաճըն» հայրենակցական միությունը՝ ատենապետ Հովհաննես Գրիգորյանի գլխավորությամբ,  «Տեսակետ» մամուլի ակումը և Տեսակետ լրատվականը խորը ցավակցություններն են հայտնում Սարգսի ընտանիքին:

 

Հիեցնենք, որ Սարգիս Հացպանյանը պայքարում էր չարորակ քաղցկեղի դեմ:

 

Տեսակետ լրատվականի խմբագրություն

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ