Քաղաքական - Ալիևը հաստատել է զինված ուժերի մասին նոր օրենքը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է «Զինված ուժերի մասին» նոր օրենք մտցնելու հրամանը, այս կերպ հաստատելով լուրերը, որ նոր օրենք է սահմանվել զինված ուժերի համակարգում: Այս մասին հաղորդել է երկրի ղեկավարի մամլո ծառայությունը։

 

Այսպիով «Ադրբեջանի զինված ուժերի մասին» նոր օրենքը փոխարինել է նախորդ նույնանուն իրավական ակտին, որը գործում էր 1991 թվականի հոկտեմբերից։

 

Նոր օրինագիծը բաղկացած է հինգ գլուխներից և 16 հոդվածներից։ Օրինագծում նշվում է, թե զինված ուժերի ինչպիսի միավորումներ կարող են երկրում ձևավորվել։

 

Կհամապատասխանեցվեն նաև գործադիր իշխանության կենտրոնական մարմինների նորմատիվ–իրավական ակտերը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ