«TESAKET»-ի հյուրասրահ - Այսպիսի՞ Թուրքիայի մասին էր երազում Հրանտ Դինքը. Էքսքլյուզիվ հարցազրույց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանի հետ

Այսօր Հրանտ Դինքի մահվան տարելիցն է: Արդյո՞ք այսօր կա Հրանտ Դինքի պես երկրորդ քաղաքական գործիչ և ի՞նչ տվեց Դինքը Թուրքիային, այս և այլ հարցերի շուրջ Տեսակետ լրատվականը զրուցել է թուրքագետ Անուշ Հովհաննիսյանի հետ:

 

- Տիկի՛ն Հովհաննիսյան, այսօր, հունվարի 19-ին լրանում է Հրանտ Դինքի մահվան 11 ամյակը, ինչ կասեք այդ առումով, ինչպիսի կերպար էր նա, ինչպիսին էր թուրքիան նրա օրոք և նրա մահից հետո:

- Անցյալ տարի, երբ լրացավ 10 տարի Հրանտ Դինքի սպանությունից հետո, Սփյուռքի նախարարությունը բավականին բազմակողմանի քննարկելով անդրադարձել էր նրա անձին, նրա ազդեցությանը Թուրքիայի վրա: Ես հիշոիւմ եմ, մեկ թե երկու տարի էր անցել նրա սպաությունից, երբ ես հրատարակեցի մի հոդված՝ <<Մարդ, որը փոխեց Թուրքիան>> վերնագրով: Փաստերը վկայում էին այն մասին, որ ոչ միայն իր կենդանության օրոք էր նա բավականին ազդեցիկ անձ էր Թուրքական լրատվական դաշտում ոչ միայն հայերի և հայկական հարցերի առնչությամբ, այլև շատ սիմվոլիկ ֆիգուր էր՝ այն խիզախ ուժերը մարմնավորելու առումով, ովքեր տանում էին Թուրքիան դեպի ժողովրդավարացում, այլև մահվանից հետո: բոլորս ենք հիշում, թե ինչպես էր նրա մահը ցնցել հասարակությանը, նրա մահից հետո կարծես մոդայիկ դարձավ Հրանտ Դինքի գաղափարների հետևորդ լինելը, և մեծ ազդակ էր արթննացնելու այն բոլոր ուժերին, որոնք պայքարում էին Թուրքիայի ժողովրդավարացման դեմ: Սակայն այս տասը տարիների ընթացքում կարծես տևում է դեռ հետաքննությունը, որը, և բազմաթիվ անգամ շեշտվել է, որ ոչ մի քայլով առաջ ջի գնացեել: բոլորին է պարզ, որ այդ ամենի հետևում թուրքական իշխանություններն են, ազգայնականները, նաև Թուրքիայի գաղտնի գործակալները, և թեև արդեն որոշների անունները արդեն հայտնի են, բայց, ցավոք, հարցը ձգձգվում է, սակայն Թուրքիայի նման երկրի համար դա շատ բնորոշ պատկեր է:

 

- Իսկ կա՞ երկորդ Հրանտ Դինք Թուրքիայում, քանի որ շատերը նման համեմատություններ են անում՝ խոսելիս Կարո Փայլանի մասին:

- Ճիշտ է, լսել եմ, որ Կարո Փայլանին այդպես են բնորոշում, սակայն, թեև կան այդ երկու գործիչների միջև նմանություններ, տարբերություններն էլ ավելի շատ են: Ես չէի ուզենա նրանց համեմատել, թեև օրինակ այն խիզախությամբ, որով այսօր հանդես է գալիս Կարո Փայլանը, և այն խիզախ հոդվածները, որոնք հրատարակում էր Դինքը՝ դեմ դուրս գալով թուրք իշխանություններին, որոշակի նմանություն ունեն, սակայն դա շատ չնչին գիծ է, այդ երկու անձինք շատ տարբեր են: Հրանտ Դինքը տեսնում էր հայ և թուրք ժողղովուրդների հարաբերությունների կարգավորում, հայաստան-Թուրքիա պետությունների մերձեցումը ներսից, նա կարծում էր, որ Թուրքիան պետք է բռնի ժողովրդավարացման ուղին և միայն այդպես կարելի կլինի հասնել որոշակի խնդիրների լուծման, իսկ Կարո Փայլանը երբեք չի ասել նման բան, ընդհակառակը, միշտ տեսել և բարձրաձայնել է, որ Թուրքիան երբեք չի լինի և չի գնա դեպի ժողովրդավարություն:

 

- Իսկ այն ժամանակ, երբ Հրանտ Դինքի սպանության ֆոնի վրա մեծ աղմուկ էր բարձրացել Թուրքիայում, և անկախ նրանից, հայ էր, թե թուրք, դուրս էին եկել փողոց պաստառներով և գոչում էին՝ «Մենք ենք Դինքը», «Մենք հայ ենք», այսօր թուրք հասարակությունը փոխվե՞լ է, ձգտո՞ւմ է այդ մերձեցմանը:

-  2007 թվականի մասին է խոսքը: Դա այն ժամանակահատվածն էր, երբ դեռ 2 տարի առաջ էր միայն, երբ վերջապես –ին Թուրքիային հաջողվել էր ստանալ ԵՄ գործընթացներին մասնակցող երկրի կարգավիճակը: Այն ժամանակ ձգտումը դեպի ժողովրդավար Թուրքիա կար և հասարակության որոշակի զանգվածներ՝ գիտական, ակադեմիական, ուժեր, որոնք կարծես հայկական հարցի հետ կապ չունեին, ընկալեցին այդ ամենը որպես հարված ժողովրդավարական Թուրքիայի հեղինակությանը: Այսօր որոշակի էվոլյուցիա է տեղի ունեցել թուրք հասարակության մեջ, ուժգնացել է անհանդուրժող, այլակարծություն չընդունող, իսլամական, ազգայնական զանգվածը, այն ազատական մտածելակերպի մաքրազերծումը, բազմաթիվ ազատականների, լրագրողների կալանավորելը և նման այլ քայլերը փոխեցին թուրք հասարակությունը:

 

- Վախի՞ ճնշման տակ տեղի ունեցավ այդ փոփոխությունը:

- Բացի վախի ճնշումից, այսօր հասարակությունը պահանջ չունի ցույց տալու, որ ինքը ժողովրդավար է: Այսօր թուրք հասարակությունը այդ արժեքները չի ընդունում, և Էրդողանն էլ բազմաթիվ անգամ է ասել, որ Արևմուտքի սկզբունքները թուրք հասարակությունը չի ընդունում, իր համար կարևորը Իսլամն է, կրոնը, ազգայինը:


 

Կրկյաշարյան Անուշ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ