Քաղաքական - Բրիջիթ Բարդոն սեռական ոտնձգությունների մասին հայտարարած դերասանուհիներին կեղծավորության մեջ է մեղադրել

Ֆրանսիացի դերասանուհի, երգչուհի և հասարակական գործիչ Բրիջիթ Բարդոն սեռական ոտնձգությունների մասին բարձրաձայնած դերասանուհիներին կեղծավորության մեջ է մեղադրել: Այդ մասին հայտնում է Variety ամսագիրը: Գրում է Gazeta.ru-ն:

 

Բարդոյի կարծիքով` սկզբում դերասանուհիները «սադրում» են պրոդյուսերներին, իսկ այնուհետև ուշադրության արժանանալու նպատակով հայտարարում ոտնձգությունների մասին: Իսկ ինչ վերաբերում է սեփական փորձին, ֆրանսուհին հայտարարել է, որ երբևէ սեռական ոտնձգության զոհ չի դարձել: Ինչպես նշել է Բարդոն, իրեն դուր են եկել գեղեցկության վերաբերյալ հաճոյախոսությունները: Հիշեցնենք, որ դերասանուհին կարիերան ավարտել է 1973թ. և սկսել հասարական գործությունություն ծավալել:


Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ